Инструкция парогенератор Philips GC7842/40

Страница 132 (стр. 132 из 170)

Бренд: Philips

Страница 132 документа Парогенератор Philips GC7842/40. Раздел: Парогенераторы. Бренд: Philips.

Текст страницы

Հայերեն

134

Ներածություն

Շնորհավորում ենք գնման կապակցությամբ և բարի գալուստ Philips։ Philips- ի առաջարկած
աջակցությունից լիարժեք օգտվելու համար գրանցեք ձեր ապրանքն այստեղ՝ www.philips.com/
welcome։
Սարքն օգտագործելուց առաջ կարդացեք այս ձեռնարկը, կարևոր տեղեկություններ պարունակող
բուկլետը և համառոտ ուղեցույցը։ Պահեք դրանք՝ հետագայում օգտվելու համար։

Ապրանքի նկարագրություն (նկ. 1)

1 Ջրի մատակարարման ճկափոկ
2 Գոլորշու մատակարարման կոճակ/Գոլորշու ուժեղ մղման կոճակ
3 «Արդուկման պատրաստ» լինելու ցուցիչ
4 Տակի հատված
5 Արդուկի տակդիր
6 Արգելափակման սևեռիչ
7 Ջրի խցիկի դռնակ
8 Ջրի մատակարարման ճկափոկը պահելու խցիկ
9 Էլեկտրասնուցման լար խրոցով
10 CALC-CLEAN կոճակ՝ լուսային ցուցիչով
11 Միացման/անջատման կոճակ՝ միացման և ավտոմատ անջատման լույսով
12 ECO կոճակ՝ լուսային ցուցիչով
13 Նստվածքի մաքրման խելացի տարա

Philips-ի բացառիկ տեխնոլոգիա

OptimalTEMP տեխնոլոգիա

OptimalTEMP տեխնոլոգիան հնարավորություն է տալիս արդուկել բոլոր տեսակի արդուկվող
գործվածքները ցանկացած հերթականությամբ՝ առանց արդուկի ջերմաստիճանը կարգավորելու և
հագուստը տեսակավորելու։
Արդուկի տակի հատվածը տաք վիճակում կարող եք պարզապես դնել արդուկի տախտակի վրա, դա
անվտանգ է (նկ. 2) և կարող եք նորից չդնել արդուկի տակդիրի վրա։ Սա ավելի քիչ լարվածություն
կառաջացնի ձեր դաստակի վրա։

Կոմպակտ ProVelocity տեխնոլոգիա

Այս տեխնոլոգիան ապահովում է շարունակաբար գոլորշու մղում, որը խորը թափանցում է՝ ծալքերը
հեշտությամբ հարթեցնելու համար: Միևնույն ժամանակ, այն թույլ է տալիս, որ սարքն ավելի կոմպակտ
և թեթև լինի, քան ավանդական գոլորշու գեներատորները, և ավելի հեշտ լինի պահեստավորումը
(նկ. 3)։

Նախապատրաստում

Ինչ տեսակի ջուր պետք է օգտագործել

Այս սարքը նախատեսված է ծորակի ջրով օգտագործման համար։ Սակայն, եթե դուք ապրում եք
այնպիսի տարածքում, որտեղ ջրի կոշտության աստիճանը բարձր է, նստվածքը կարող է ավելի արագ
կուտակվել։ Հետևաբար, խորհուրդ է տրվում օգտագործել թորած կամ դեմիներալիզացված ջուր՝
սարքի ծառայության ժամկետը երկարացնելու համար։

Զգուշացում. Մի ավելացրեք անուշահոտ ջուր, չորանոցի ջուր, քացախ, օսլա, նստվածքի
մաքրման միջոցներ, արդուկման միջոցներ, քիմիական միջոցներով մաքրված ջուր կամ այլ
քիմիական նյութեր, քանի որ դրանք կարող են առաջացնել ջրի արտահոսք, շագանակագույն
բծեր կամ վնասել ձեր սարքը:

Бытовая техника / Техника для дома / Глаженье / Парогенераторы

Black+Decker BXSS2400E

56 стр.
Бытовая техника / Техника для дома / Глаженье / Парогенераторы

Black+Decker BXSS2400E

56 стр.
Бытовая техника / Техника для дома / Глаженье / Парогенераторы

Zelmer ZIS2415

76 стр.