Текст страницы
Վարքը աշխատանքի ժամանակ / Աշխատանքային մեթոդներ
Աշխատեք շղթայական սղոցով միայն ցերեկային ժամերին կամ լավ բնական
լույսի ներքո: Արգելվում է շղթայական սղոցը շահագործել փակ տարածքներում:
Դա կարող է հանգեցնել արտանետվող գազերի թունավորման:
Զգույշ եղեք, եթե հողը թաց է, աշխատանքի վայրում կա մերկասառույց կամ
ձյան ծածկույթ: ծառի փթած բնի տակ գտնվող ձյունը իրենից ներկայացնում է
մեծ վտանգ՝ կարելի է սայթաքել։
-Արգելվում է աշխատել աստիճանների վրա կանգնած, եթե հնարավոր չէ
ապահովել հենարանի կայունությունը:
- Արգելվում է սղոցել, եթե ճյուղերը, ոստիկները կամ բունը կտրելու տեղը
ուսի մակարդակից բարձր է:
- Մի աշխատեք շղթայական սղոցով չափազանց թեք դիրքում:
- Շղթայական սղոցը պետք է տեղադրվի այնպես, որ մարմնի ոչ մի մաս չլինի
սղոցի շղթայի շարժման գծում:
- Շղթայական սղոցը պետք է օգտագործվի բացառապես փայտը սղոցելու
համար:
- Փորձեք չդիպչել պտտվող սղոցի շղթայով հողին:
- Աշխատանքի տարածքը պետք է մաքրվի կողմնակի առարկաներից,
ինչպիսիք են ավազը, քարերը, մեխերը և այլն: Կողմնակի առարկաները կարող
են վնասել սղոցի շղթան կամ առաջացնել «հակադարձ հարված»:
- Փայտը սղոցելիս խորհուրդ է տրվում օգտագործել կայուն տակդիր
(հնարավորության դեպքում իշոտնուկ):
130