Инструкция блендер погружной Centek CT-1333

Страница 6 (стр. 6 из 16)

Бренд: Centek

Страница 6 документа Блендер погружной Centek CT-1333. Раздел: Блендеры погружные. Бренд: Centek.

Текст страницы

  • ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
  • Բլենդեր՝ 1 հատ
  • Բլենդերի կցորդ՝ 1 հատ
  • Չափիչ բաժակ՝ (800 մլ) 1 հատ
  • Հարող կցորդ՝ 1 հատ
  • Մանրացուցիչ՝ (650 մլ) 1 հատ
  • Օգտագործողի ձեռնարկ՝ 1 հատ

4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Սարքն էլեկտրական ցանցին միացնելուց առաջ համոզվեք, որ
էլեկտրական ցանցի լարումը համապատասխանում է սարքի
վրա նշված լարմանը: Հեռացրեք փաթեթավորման բոլոր նյութերը:
Մաքրեք տարան (տե՛ս «Սարքի խնամքը» բաժինը):

ՍԱՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Բլենդերը նախատեսված է հեղուկներ (օրինակ՝ կաթնամթերք,
սոուսներ, մրգահյութեր, ապուրներ,ըմպելիքներ և կոկտեյլներ)
և փափուկ բաղադրիչներ (օրինակ՝ պյուրե, մանկական սնունդ)
խառնելու համար:
1. Տեղադրեք բլենդերի կցորդը և միացրեք սարքը էլեկտրական
ցանցին:
2. Կտրող սկավառակի պաշտպանիչ ծածկն ամբողջովին իջեցրեք
բաժակի մեջ:
3. Սեղմեք հիմնական ռեժիմի միացման կոճակը կամ TURBO
ռեժիմի կոճակը սարքը միացնելու համար:
4. Դանդաղորեն տեղաշարժեք սարքը վերև-ներքև և շրջանաձև՝
բոլոր բաղադրիչները հավասարապես խառնելու համար:

17. Սարքը միացրեք միայն հողանցումով վարդակներին,
օգտագործեք միայն երկբևեռ 10A տիպի երկարացման լարեր՝
հողանցման հաղորդիչով։
18. Միևնույն ժամանակ մի օգտագործեք մի քանի էներգասպառ
սարքեր. դա կարող է հանգեցնել անսարքությունների բնակելի
տարածքների էլեկտրական ցանցում:
19. Սարքի մասերը կարելի առանձնացնել միայն շարժիչի
վերջնական կանգնելուց հետո:
20. Մի օգտագործեք սարքը հետևյալ դեպքերում՝
• Էլեկտրական լարը վնասված է,
• սարքը տեսանելիորեն վնասված է,
• սարքը ընկել է բարձրությունից,
• սարքը թրջվել է։
21. Եթե չեք օգտագործում սարքը, ապա անջատեք այն:
22. Մի օգտագործեք սարքը 0ºС-ից ցածր և 35ºС-ից բարձր
ջերմաստիճաններում։ Եթե սարքը երկար ժամանակ գտնվել է
0°C-ից ցածր ջերմաստիճանում, ապա միացնելուց առնվազն
3 ժամ առաջ դրեք այն ջեռուցվող սենյակում:
23. Անջատեք էլեկտրական խրոցը վարդակից՝ եթե սարքը ճիշտ չի
աշխատում (կա բարձր աղմուկ, վիբրացիա և այլն), քանդելուց
կամ հավաքելուց առաջ, յուրաքանչյուր օգտագործումից հետո։
Եթե. Ձեզ հարկավոր է նույնիսկ կարճ ժամանակով հեռանալ,
միշտ անջատեք սարքը էլեկտրական ցանցից։
24. Փաթեթավորման նյութերը կարող են վտանգավոր լինել
երեխաների համար, այդ պատճառով դրանք պետք է պահել
առանձին տեղում։
25. Բեռնափոխադրման, իրացման հատուկ պայմաններ չկան։
26. Եթե ցանկանում եք սարքը փոխանցել մեկ այլ անձի
օգտագործելու համար, ապա փոխանցեք այն տվյալ ձեռնարկի
հետ միասին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Էլեկտրական ցնցումների վտանգ: Երբեք մի
ընկղմեք սարքը ջրի մեջ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !Հրդեհի բռնկման վտանգ: Երբեք թույլ մի
տվեք, որ սարքը շփվի դյուրավառ հեղուկների և այրվող նյութերի
հետ։

  1. ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
  2. Հարթ հզորության կարգավորիչ
  3. Հիմնական ռեժիմի միացման կոճակը
  4. Տուրբո ռեժիմ կոճակը
  5. Շարժիչի միավոր
  6. Բլենդերային վարդակ
  7. Միացման միավոր
  8. Վարդակ-պսակ
  9. Մանրացուցիչ գլխարկ
  10. Մանրացուցիչ Դանակ
  11. Բաժակը
  12. Բաժակ

1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Կյանքի և առողջության համար վտանգավոր իրավիճակների
առաջացումը, ինչպես նաև սարքի վաղաժամ փչացումը կանխելու
համար անհրաժեշտ է խստորեն պահպանել ստորև նշված
պայմանները՝
1. Սարքը օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք այս
ձեռնարկը:
2. Պահեք սույն ձեռնարկը, դրամարկղային կտրոնը և սարքի
փաթեթը: Կորցնելու դեպքում օգտագործման ձեռնարկը
չի վերականգնվում, իսկ սարքի երաշխիքը չեղարկվում է:
Օգտագործեք սարքը միայն նախատեսված նպատակով:
3. Մի դրեք սարքը ջերմության աղբյուրների մոտ, արևի ուղիղ
ճառագայթների տակ, խոնավ տեղերում (մի ընկղմեք այն ջրի
կամ այլ հեղուկների մեջ): Մի դիպչեք սարքին թաց ձեռքերով:
4. Եթե սարքը թրջվել է կամ դրանից ջուր է արտահոսում,
անմիջապես անջատեք այն էլեկտրական ցանցից։
5. Սարքը մի տեղադրեք փափուկ, անհավասար, անկայուն
մակերևույթների վրա: Մի ծածկեք սարքը:
6. Օգտագործելուց հետո և մաքրելուց առաջ անջատեք սարքը
էլեկտրական վարդակից։
7. Սարքն անջատելիս բռնեք և քաշեք խրոցը, այլ ոչ թե էլեկտրական
լարը:
8. Եթե էլեկտրական լարը վնասված է, ապա դրա փոխարինումը
պետք է իրականացնի արտադրողը, սպասարկման
ծառայությունը կամ համապատաս-խան որակավորում ունեցող
անձնակազմը վտանգից խուսափելու համար:
9. Մի թողեք սարքը առանց վերահսկողության։
10. Տեղադրեք էլեկտրական լարը երեխաների համար անհասանելի
տեղում։
11. Սարքը նախատեսված չէ ֆիզիկական, զգայական կամ
մտավոր նվազ կարողություններ ունեցող անձանց (այդ թվում՝
երեխաների) կամ կյանքի փորձ ու գիտելիք չունեցող անձանց
կողմից օգտագործման համար, եթե նրանք չեն վերահսկվում
կամ սարքի օգտագործ ման ցուցումներ չեն ստացել այն անձից,
ով պատասխանատու է իրենց անվտանգության համար:
Երեխաները պետք է գտնվեն վերահսկողության ներքո՝ սարքի
հետ խաղալը կանխարգելելու համար:
12. Պարբերաբար ստուգեք սարքն ու էլեկտրական լարը՝
հնարավոր թերությունները բացահայտելու համար։ Թերի
սարքի շահագործումը չի թույլատրվում: Մի փորձեք ինքնուրույն
վերանորոգել սարքը: Դիմեք որակավորված մասնագետների:
13. Օգտագործելուց առաջ համոզվեք, որ էլեկտրական ցանցի
լարումը համապատասխանում է սարքի վրա նշված լարմանը։
14. Սարքը միացնելուց առաջ համոզվեք, որ այն ամբողջությամբ
ճիշտ է հավաքված։
15. Մի քաշեք էլեկտրական լարը, եթե այն դիպչում է սուր
եզրագծերով առարկաների, ճզմվում է որևէ առարկաների
ճնշումից կամ խճճվում է։
16. Սարքի նկատմամբ ոչ պրոֆեսիոնալ միջամտության կամ սույն
ձեռնարկում նշված օգտագործման կանոնները չպահպանելու
դեպքում երաշխիքը չեղարկվում է:

ՄԱՆՐԱՑՈՒՑԻՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
խոտաբույսեր, սխտոր, գազար, ընկույզ, պնդուկ, նուշ
մանրացնելու համար: Օգտագործեք TURBO ռեժիմը կոշտ սնունդ
մանրացնելու համար:
Մի փորձեք մանրացնել ծայրաստիճան կոշտ սնունդ, ինչպիսիք
են՝ մշկընկույզը, սուրճի հատիկները և հացահատիկային
մշակաբույսերը:
Մանրացուցիչն օգտագործելուց առաջ՝ - կտրատեք սնունդը
մանր կտորների,
- հեռացրեք խոտաբույսերի ցողունները, ընկույզների կճեպները,
- հեռացրեք մսի ոսկորները, ջլերը և աճառները:
1. Տեղադրեք դանակը մանրացուցիչի բաժակի կենտրոնում և
ամրացրեք այն:
2. Լցրեք բաղադրիչները տարայի մեջ (250 գրամից ոչ ավել):
3. Դրեք մանրացուցիչի կափարիչը:
4. Տեղադրեք բլենդերի կորպուսը մանրացուցիչի տարայի
ամրակի վրա և ամուր սեղմեք այն:
5. Սեղմեք «ТУРБО» ռեժիմի կոճակը սարքը միացնելու համար:
6. Աշխատանքի ավարտից հետո սեղմեք կցորդները հանելու
կոճակը՝ բլենդերի կորպուսը մանրացուցիչի բաժակից
առանձնացնելու համար:

6

Бытовая техника / Техника для кухни / Нарезка и смешивание / Блендеры погружные

BQ HB1031SS

16 стр.
Бытовая техника / Техника для кухни / Нарезка и смешивание / Блендеры погружные

BQ HB1031SS

16 стр.
Бытовая техника / Техника для кухни / Нарезка и смешивание / Блендеры погружные

Black+Decker BXHBA1200E

56 стр.
Бытовая техника / Техника для кухни / Нарезка и смешивание / Блендеры погружные

Black+Decker BXHBA1200E

56 стр.
Бытовая техника / Техника для кухни / Нарезка и смешивание / Блендеры погружные

DEXP SS-1200

16 стр.