Текст страницы
լարման մատակարարումը, ավտոմատ կառավարման բլոկը ավտոմատ կերպով
դադարեցնում է էլեկտրակայանը և այն դնում սպասման ռեժիմում:
Էլեկտրակայանը ավտոմատ մեկնարկի բլոկով աշխատելու համար բռնկման
անջատիչը պետք է լինի "ՄԻԱՑ " դիրքում:
Ավտոմատ կառավարման բլոկը ներառված չէ էլեկտրակայանի հավաքածուի
մեջ: Ձեռք է բերվում առանձին:
9. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Ժամանակին տեխնիկական սպասարկում և ճշգրտումներ իրականացնելը թույլ
կտա էլեկտրակայանը պահել լավագույն աշխատանքային վիճակում և կապահովի
դրա շահագործման երկար ժամկետ: Կատարեք տեխնիկական սպասարկում՝
համաձայն տեխնիկական սպասարկման կանոնակարգի:
Ուշադրություն! Անջատեք շարժիչը ցանկացած տեխնիկական սպասարկում
կատարելուց առաջ: Եթե անհրաժեշտ է, որ շարժիչը աշխատի, համոզվեք, որ
աշխատանքի վայրը լավ օդափոխված է: Շարժիչի շահագործման ընթացքում
արտանետվող գազերը պարունակում են թունավոր ածխածնի երկօքսիդ և այլ
վնասակար քիմիական նյութեր:
Ուշադրություն! Էլեկտրակայանի շարժիչը, խլացուցիչը և շարժիչի այլ
բաղադրիչները շատ են տաքանում շահագործման ընթացքում: Այրվածքներից
խուսափելու համար շարժիչը կանգնեցնելուց անմիջապես հետո մի դիպչեք դրանց,
այլ մի որոշ ժամանակ սպասեք, որ դրանք սառչեն, և միայն դրանից հետո սկսեք
սպասարկումը:
Ուշադրություն! Օգտագործեք բնօրինակ պահեստամասեր: Օգտագործված
կամ ոչ օրիգինալ պահեստամասերի տեղադրումը կարող է վնասել էլեկտրակայանը:
Տեխնիկա արտադրողը պատասխանատվություն չի կրում Էլեկտրակայանի
տեխնիկական սպասարկման, ոչ օրիգինալ պահեստամասերի օգտագործման,
չթույլատրված մասնագետների սպասարկման կամ վերանորոգման հետևանքով
առաջացած վնասների կանոնակարգային աշխատանքները չկատարելու դեպքում:
118