Инструкция Elitech ПБ 522

Страница 121 (стр. 121 из 160)

Бренд: Elitech

Страница 121 документа Elitech ПБ 522. Раздел: Бензиновые пилы. Бренд: Elitech.

Текст страницы

Հոգնածությունը հանգեցնում է ուշադրության նվազման և կարող է վնասի պատճառ
դառնալ: Աշխատանքային օրվա վերջում պետք է հատկապես զգոն լինել շղթայական
սղոցի շահագործման ժամանակ ։ Բոլոր աշխատանքային գործողությունները
պետք է իրականացվեն ՝ վերահսկելով բոլոր շարժումներն ու տեղափոխումները,
հանգիստ և գիտակցաբար:
Օպերատորը պատասխանատվություն է կրում աշխատանքների իրականացման
վայրերի անմիջական հարևանությամբ գտնվող անձանց անվտանգության համար:
Դյուրավառ նյութերի մոտ աշխատելիս, ինչպես նաև չոր ժամանակահատվածում
անհրաժեշտ է աշխատավայրում ապահովել կրակմարիչի առկայությունը (հրդեհի
վտանգից խուսափելու համար):
Անհատական պաշտպանության միջոցներ
- Գլխի, աչքերի, լսողության օրգանների, ձեռքերի, ոտքերի վնասումից
պաշտպանվելու համար պարտադիր պետք է կիրառել ստորև նկարագրված
անհատական պաշտպանության միջոցները:
- Հագուստը պետք է համապատասխանի օպերատորի մարմնի չափերին,
սերտորեն կպչի մարմնին, բայց չխանգարի շարժումները: Չպետք է կրել զարդեր
կամ հագուստ, որոնք կարող են կառչել աշխատանքային տարածքում տեղակայված
իրերից: Հեռացրեք երկար մազերը.

- Անտառում ցանկացած աշխատանք կատարելիս պետք է կրել պաշտպանիչ
սաղավարտ (1), որը կանխում է օպերատորի գլխի վնասումը վերևից առարկաների
ընկնելուց (ոստիկներ, ճյուղեր և այլն): Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել, թե
արդյոք սաղավարտը վնասված է, և առնվազն 5 տարին մեկ փոխարինել այն: Պետք
է օգտագործել միայն հավաստագրված պաշտպանիչ սաղավարտներ:
- Դեմքի պաշտպանիչ դիմակ (2), որը տեղադրված է սաղավարտի վրա
(հնարավոր է անվտանգության ակնոցներով), հետաձգում է տաշեղներն ու թեփը:
Աչքի տրավմաներից կամ վնասվածքներից խուսափելու համար շղթայական սղոցով
աշխատելիս միշտ պետք է օգտագործեք աչքերի կամ դեմքի պաշտպանիչ միջոցներ:
- Լսողության վնասներից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում
աշխատելիս կրել պաշտպանիչ ականջակալներ (3), որոնք նույնպես պետք է
սերտիֆիկացված լինեն: Ականջակալների պաշտպանիչ ծածկոցներն ունեն
սահմանափակ օգտագործման ժամկետ և ժամանակի ավարտից հետո պետք է
փոխարինվեն:

121

Садовая техника / Техника для сада / Цепные пилы, оснастка / Бензиновые пилы

Daewoo DACS 4500

32 стр.
Садовая техника / Техника для сада / Цепные пилы, оснастка / Бензиновые пилы

Elitech HD CS 5841F

168 стр.
Садовая техника / Техника для сада / Цепные пилы, оснастка / Бензиновые пилы

Elitech HD CS 5841F

168 стр.
Садовая техника / Техника для сада / Цепные пилы, оснастка / Бензиновые пилы

Elitech ПБ 522

160 стр.
Садовая техника / Техника для сада / Цепные пилы, оснастка / Бензиновые пилы

FinePower CS5516, CS5016, CS4516

32 стр.