Текст страницы
Գունային ջերմաստիճանը, Կ
1200
Ֆոտոսինթետիկ ֆոտոնային հոսք,
մկմոլ/վ
72
Շահագործման ջերմաստիճանը, °С
+5..+40
Հարաբերական խոնավությունը,
%-ից ոչ ավելի
80
Արտադրատեսակի
պաշտպանության աստիճանը
IP65
Արտադրատեսակի նյութը
պլաստիկ
Էլեկտրական հոսանքի
ախտահարումից
պաշտպանության դասը
II
Ծառայման ժամկետը, տարի
2
Եզրաչափքերը, մմ, ԵхԼхԲ
1234х77х39
3. ԼՐԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ
Մատակարարվող լրակազմում ընդգրկված են.
Լուսատու, հատ
1
Ամրակման տարրերի հավաքածու, լրակազմ
1
Փաթեթվածք, լրակազմ
1
Շահագործման ձեռնարկ (Անձնագիր), օրինակ
1
4. ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԵՎ ՄՈՆՏԱԺՈՒՄԸ
4.1. Անվտանգության պահանջները:
Ուշադրությո՛ւն: Լուսատուի մոնտաժումը կամ ապամոնտաժումը անհրաժեշտ է կատարել ցանցի լարումից
պարտադիր անջատված վիճակում:
Արգելվում է հաղորդալարերի և հոսանքատար մասերի վնասված մեկուսապատվածքով լուսատուի
շահագործումը: Արգելվում է լուսատուից օգտվել բարձր խոնավությամբ տարածքներում (լոգասենյակներում և այլն):
Լուսատուն մաքրելու համար անհրաժեշտ է փափուկ չոր կտոր (գործվածք) օգտագործել: Լուսատուի մաքրման համար
մի օգտագործեք քիմիապես ակտիվ և ագրեսիվ մաքրող միջոցներ: Արգելվում է ինքնուրույն նորոգել լուսատուն:
4.2. արտադրատեսակի նախապատրաստումը աշխատանքի համար:
Բացեք լուսատուն և համոզվեք, որ մարմինն ու ցանցային քուղը վնասված չեն:
4.3. Լուսատուի մոնտաժումը:
Լուսատուի կառուցվածքը թույլ է տալիս լրակազմում ընդգրկված ամրակման տարրերի օգնությամբ այն
տեղադրել առաստաղին և պատերին:
4.4. Օգտագործումը
Լուսատուն միացնելու համար ցանցային քուղի խրոցը միացրեք վարդակին:
Լուսատուի սպեկտրը նպաստում է բույսերի արմատառաջացմանը և իդեալական է սերմերի ծլեցման շրջանում:
Լուսավորման տևողությունը մինչև 16 ժամ է, նայած մշակաբույսի տեսակին: Լուսատուի մարմնից մինչև բույսը
նվազագույն տարածությունը պետք է լինի 10 սմ: Հեռավոր կարմիր ճառագայթման բացակայության պատճառով
այրվածքներ չի առաջացնում: Սպեկտրում առկա է 5% 730 նմ, ինչը նպաստում է տերևների զարգացմանը և կարևոր
է սածիլների աճի փուլում: 100%-ոց արդյունք ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել ցերեկային լույսի հետ
միասին ( եթե սենյակում մութ անկյուն գոյություն ունի՝ դրա մակարդակը կարող է ցածր լինել) կամ 4000Կ լամպի
հետ: Կախոցի բարձրությունը կարգավորելու համար կարելի է օգտագործել ԷՌԱ LLED-А-SUSPENSION լուսատուների
կախոցների համակարգի կախոցը: Առանձին են ձեռք բերվում:
5. ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Որպես լույսի աղբյուր լուսատուի մեջ փոխարինման կարիք չունեցող լուսաճառագայթող դիոդներ են տեղադրված:
6. ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ
Արտադրատեսակի փոխադրումն ու պահպանումը իրականացվում է փաթեթվածքում՝ պահպանելով
մեխանիկական վնասվածքներից և մթնոլորտային տեղումների ազդեցությունից նախազգուշացման միջոցառումները: