Текст страницы
●
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՋԵՌՈՑԸ, ԵԹԵ ԳԱԶԻ ՃՆՇՈՒՄԸ ՑԱՆՑՈՒՄ ՉԻ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑՈՒՑԱՆԱԿԻ
ՎՐԱ ՆՇՎԱԾ ՃՆՇՄԱՆԸ:
●
Սարքին միացրած հեղուկ գազի համար բալոնների տեղադրումը և շահագործումը պետք
է կատարվի ձեր տարածաշրջանում գործող գազամատակարարման և անվտանգության
բնագավառում գործող նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:
● Գազի մատուցման ընդհանուր ծորակը պետք է գտնվի տեսանելի, հեշտ հասանելի
տեղում:
● ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ: ԳԱԶՕՋԱԽՆ ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ԸՍՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ I ԴԱՍԻ
ԷԼԵԿՏՐԱՀԱՐՈՒՄԻՑ ԵՎ ՊԵՏՔ Է ՄԻԱՑՎԻ ՀՈՂԱՆՑՄԱՆ ԿՈՆՏԱԿՏ ՈՒՆԵՑՈՂ
ԵՐԿԲԵՎԵՌԱՅԻՆ ՎԱՐԴԱԿԻՆ:
●
Ձեր անվտանգության ապահովման համար հողանցումը պետք է համապատասխանի
սահմանված էլեկտրատեխնիկական նորմերին:
●
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է հրդեհից խուսափելու համար.
-
ՕԳՏՎԵԼ ԱՆՍԱՐՔ ԳԱԶՕՋԱԽԻՑ:
-
ՕԳՏՎԵԼ ԳԱԶՕՋԱԽԻՑ ԱՌԱՆՑ ՀՈՂԱՆՑՄԱՆ:
-
ՏԵՂԱԴՐԵԼ ԳԱԶՕՋԱԽԸ ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐՁՐ ՌԻՍԿ ՈՒՆԵՑՈՂ
ՎԱՅՐԵՐՈՒՄ (ԿԻՊ ՓԱՅՏԵ, ՊԱՍՏԱՌՆԵՐՈՎ ԿԱՄ ԴՅՈՒՐԱՎԱՌ ՊԼԱՍՏԻԿՈՎ
ԵՎ ԱՅԼՆՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻՆ):
-
ԹՈՂՆԵԼ ՄԻԱՑՐԱԾ ԳԱԶՕՋԱԽՆ ԱՌԱՆՑ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ:
-
ՉՈՐԱՑՆԵԼ ՍՊԻՏԱԿԵՂԵՆԸ ԳԱԶՕՋԱԽԻ ՎՐԱ:
-
ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԳԱԶՕՋԱԽԸ ՍԵՆՅԱԿԻ ՏԱՔԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ:
-
ՊԱՀԵԼ ՍԱՐՔԻ ՄՈՏ ԴՅՈՒՐԱՎԱՌ ՆՅՈՒԹԵՐ (ԴՅՈՒՐԱՎԱՌ ՆՅՈՒԹԵՐ,
ԱԷՐՈԶՈԼՆԵՐ, ԹՈՒՂԹ, ԼԱԹԵՐ ԵՎ ԱՅԼՆ):
-
ԹՈՂՆԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՇԽԱՏՈՂ ԳԱԶՕՋԱԽԻ ՄՈՏ:
●
Սարքը նախատեսված չէ նվազ ֆիզիկական, հոգեկան կամ մտավոր ունակություններով
անձանց (ներառյալ երեխաների) կողմից օգտագործման համար կամ նրանց մոտ փորձի
և գիտելիքների բացակայության դեպքում, եթե նրանք չեն գտնվում հսկողության տակ
կամ հրահանգված չեն իրենց անվտանգության համար պատասխանատու անձի կողմից
սարքի օգտագործման վերաբերյալ:
Երեխաները պետք է հսկողության տակ գտնվեն՝ սարքի հետ խաղալու
անթույլատրելիության նպատակով:
●
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. ՍԵՆՅԱԿՈՒՄ ԳԱԶԻ ՀՈՏԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՓԱԿԵԼ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՈՐԱԿԸ, ՓԱԿԵԼ
ՍԱՐՔԻ ԲՈԼՈՐ ԾՈՐԱԿՆԵՐԸ, ԲԱՑԵԼ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՆՉԵՎ ԱՐՏԱՀՈՍՔԻ
ՎԵՐԱՑՈՒՄԸ ՉԼԱՏԱՐԵԼ ԿՐԱԿԻ ԿԱՄ ԿԱՅԾԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԿԱՊՎԱԾ
ՈՉ ՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ; ՉՎԱՌԵԼ ԼՈՒՑԿԻ, ՉԾԽԵԼ, ՉՄԻԱՑՆԵԼ (ԱՆՋԱՏԵԼ)
ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԸ ԵՎ ԱՅԼՆ:
●
Գազի արտահոսքի վերացման համար անհրաժեշտ է անմիջապես կանչել վթարային
գազի ծառայությունը:
●
Նախքան մաքրման կամ գազօջախի սպասարկման ցանկացած աշխատանքներ
կատարելը՝ սարքն անհրաժեշտ է անջատել էլեկտրացանցից:
●
Պարբերաբար (կես տարին մեկ անգամից ոչ պակաս) ստուգեք սնուցման լարի և գազի
մոտեցման ճկուն ճկափողի վիճակը (տե՛ս բաժին 11):
●
Հատուկ զգուշություն ցուցաբերեք յուղի կամ ձեթի մեծ քանակությամբ ուտեստների
պատրաստման ժամանակ: Գերտաքացած վիճակում դրանք հեշտությամբ բոցավառվում
են:
ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ: ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՆԳԵՑՆԵԼ ԲՈՑԱՎԱՌՎԱԾ ՁԵԹԸ ԿԱՄ ՅՈՒՂԸ ՋՐՈՎ:
ԿՐԱԿԱԿԱԼԱԾ ԱՄԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՐ ՓԱԿԵԼ ԿԱՓԱՐԻՉՈՎ:
ՀԻՇԵ՛Ք: ԳԱԶՕՋԱԽԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾՎԱԾ ԴԺԲԱԽՏ
ՊԱՏԱՀԱՐՆԵՐՆ ԵՆ ԱՅՐՎԱԾՔՆԵՐԸ:
Սովորաբար դրանք տեղի են ունենում՝
- գազօջախի տաք մասերին դիպչելիս,
- եռացող հեղուկների թափթփվելու ժամանակ, ուշադիր եղեք և թույլ մի տվեք երեխաներին
աշխատող գազօջախի մոտ:
●
Ո Ւ Շ Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո ՛ Ւ Ն . Գ Ա Զ Օ Ջ Ա Խ Ի Վ Ր Ա Ա Ռ Ա Վ Ե Լ Ա Գ Ո Ւ Յ Ն
ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ 20 kg Է:
19