Инструкция газовая плитка Gefest ПГЭ 910-01

Страница 33 (стр. 33 из 164)

Бренд: Gefest

Страница 33 документа Газовая плитка Gefest ПГЭ 910-01. Раздел: Настольные газовые плиты. Бренд: Gefest.

Текст страницы

14 ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Տվյալ երաշխիքային պարտավորությունները չեն սահմանափակում սպառողների
օրենքով սահմանված իրավունքները:
● Երաշխիքային քարտը հանդիսանում է շահագործման հրահանգի անբաժանելի
մասը (նայիր հավելվածը):
● Սարքի արտադրման ամիսը և տարեթիվը և արտադրողի հասցեն նշված են
երաշխիքային քարտում և սալօջախի պատյանի վրա փակցված աղյուսակում:
● Սարքերի շահագործման երաշխիքային ժամկետը 2 տարի է առևտրային
ցանցի միջոցով վաճառքի օրվանից, իսկ շահագործման հրահանգում կամ
երաշխիքային քարտում վաճառքի մասին նշման բացակայության դեպքում՝
արտադրման ամսաթվից, բացառությամբ հանրակացարաններում և ընդհանուր
օգտագործման այլ վայրերում տեղադրված սարքերի:
● Երաշխիքային վերանորոգումը կատարվում է լիազոր սպասարկման
ծառայության անձնակազմի կողմից:
● Սպասարկման ծառայության ներկայացուցիչը, որը վերանորոգում է
կատարում, պարտավոր է լրացնել կտրվող առգրավվող կտրոնը և դրան կից
կոճղը:
● ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ՊԱՀԱՆՋԵՔ
ՎԱՃԱՌՈՂԻՑ «ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ
ՀԱՍՑԵՆ» ԿԵՏԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼՐԱՑՈՒՄ «ՎԱՃԱՌՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ» ԲԱԺՆՈՒՄ
ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԿՏՐՈՆՆԵՐՈՒՄ:
● Կոմպլեկտայնության և մեխանիկական վնասվածքների հետ կապված
պահանջները սալօջախի վաճառքից հետո չեն ընդունվում:
● Երաշխիքային պարտավորությունները չեն կատարվում, եթե.
-
չեն պահպանվել տեղափոխման և պահպանման կանոնները,
-
չեն պահպանվել տեղադրման և շահագործման կանոնները,
-
սալօջախի քանդումն ու վերանորոգումը դրա համար իրավունք չունեցող
անձանց կողմից,
-
բացակայում է ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿՏՐՈՆՈՒՄ գազային սարքի տեղադրման և
միացման մասին կազմակերպության նշումը:
● ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. ՍԱՐՔԻ ՄԻԱՑՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԵՆ
ՄԻԱՅՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԳԱԶԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՄԻԱՑՄԱՆ և
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ
ԿԱՄ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ:
● Երաշխիքային վերանորոգման հարցերով դիմեք Վաճառողին: Ետերաշխիքային
վերանորոգման հարցերով դիմեք վաճառողին կամ ցանկացած լիազոր
կազմակերպություն:
Արտադրող գործարանի սպասարկման ծառայությունն կօգնի և կպատասխանի
Ձեր բոլոր հարցերին՝
«Գեֆեստ-տեխնիկա» ունիտար ձեռնարկություն՝
Բելառուսի Հանրապետություն, 224002, ք. Բրեստ, Սուվորովի փող., 21
- ԲՀ համար՝
8(0162)27-68-27, 27-61-01
- այլ երկրների համար՝
+375162 27-68-27, 27-61 -01
- էլեկտրոնային փոստի հասցեն՝
gt.sa@gefest.org

31

Бытовая техника / Техника для кухни / Плиты, СВЧ и печи / Настольные электрические плиты

Aceline CS-010g

8 стр.
Бытовая техника / Техника для кухни / Плиты, СВЧ и печи / Настольные электрические плиты

Aceline CS-020b

12 стр.