Текст страницы
2. Եթե 1 ամսից ավելի չեք օգտագործում
հեռակառավարման վահանակը, ապա հանեք
մարտկոցները, քանի որ դրանք կարող են
արտահոսել և վնասել հեռակառավարման
վահանակը:
3. Սարքի ամենօրյա օգտագործման դեպքում
մարտկոցի ծառայության ժամկետը մոտ 6 ամիս է:
4. Փոխեք մարտկոցները, եթե հեռակառավարման
հրամանների ձայնային հաստատում չկա
կամ ազդանշանի փոխանցման պատկերակը
անհետացել է:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Սեզոնի ավարտին
Ա ն հ ր ա ժ ե շ տ է կ ա տ ա ր ե լ հ ե տ և յ ա լ
գործողությունները՝
– երկար ժամանակով միացրեք սպլիտ համակարգը
«ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ռեժիմում,
– հետո անջատեք սարքը էլեկտրական ցանցից,
– մաքրեք օդի ֆիլտրը,
– մաքրեք ներքին և արտաքին բլոկերը չոր, փափուկ
անձեռոցիկով,
– հանեք մարտկոցները հեռակառավարման
վահանակից:
5. ՍԱՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ
ԽՆԱՄՔԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Տեխնիկական սպասարկումից
առաջ անջատեք սարքը էլեկտրական ցանցից։
Սեզոնի սկզբում
Ա ն հ ր ա ժ ե շ տ է կ ա տ ա ր ե լ հ ե տ և յ ա լ
գործողությունները՝
– համոզվեք, որ ներքին և արտաքին բլոկերի
օդի ընդունման ու արտանետման տեղերը
արգելափակված չեն,
– համոզվեք, որ արտաքին բլոկը ժանգոտված և
քայքայված չէ,
– համոզվեք, որ օդի ֆիլտրը մաքրված է,
– միացրեք սարքը էլեկտրական ցանցին,
– տեղադրեք մարտկոցները հեռակառավարման
վահանակի մեջ:
ՆԵՐՔԻՆ ԲԼՈԿԻ ԴԻՄԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԽՆԱՄՔԸ
Սարքի մանրակրկիտ խնամքը և ժամանակին
մաքրումը երկարացնում են դրա ծառայության
ժամկետը և խնայում էլեկտրաէներգիան:
Մաքրելիս ուշադրություն դարձրեք հետևյալ
խորհուրդներին.
– սարքը սրբելիս կանգնեք կայուն մակերևույթի
վրա, այլապես ընկնելու դեպքում կարող եք վնասել
սարքը կամ վնասել ինքներդ ձեզ,
– դիմային վահանակը հանելիս վնասվածք
չստանալու համար մի դիպչեք կորպուսի
մետաղական մասերին,
– սարքի դիմային վահանակը և հեռակառավարման
վահանակը մաքրելիս օգտագործեք խոնավ կտոր,
եթե հնարավոր չէ մաքրել կեղտը չոր կտորով։
Նշում
1. Մի լվացրեք սարքը և հեռակառավարման
վահանակը ջրով։
2. Մաքրելիս մի օգտագործեք ալկոհոլ, բենզին, յուղ
կամ լաք:
3. Ուժեղ ճնշում մի գործադրեք դիմային վահանակի
մակերեսի վրա. այն կարող է ընկնել:
4. Մաքրելիս մի օգտագործեք կոշտ մաքրող
միջոցներ կամ մետաղյա սպունգեր, քանի որ դա
կարող է վնասել սարքի մակերեսը:
5. Ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 45 0С։
Դա կարող է հանգեցնել պլաստիկ մակերեսի
դեֆորմացիային կամ գունաթափմանը:
ՕԴԻ ՖԻԼՏՐԻ ՄԱՔՐՈՒՄԸ
1. Բարձրացրեք դիմային վահանակը մինչև վերջ,
ապա բարձրացրեք օդի ֆիլտրի դուրս ցցված մասը
և հանեք այն:
2. Մաքրեք ֆիլտրը փոշեկուլով կամ լվացրեք ջրով:
Եթե ֆիլտրը շատ կեղտոտ է, լվացրեք այն տաք
ջրով և մեղմ լվացող միջոցներով: Մանրակրկիտ
չորացրեք ֆիլտրը ստվերոտ տեղում:
3. Փոխեք ֆիլտրը և փակեք դիմային վահանակը:
28