Инструкция LED-телевизор Centek CT-8575 Smart

Страница 20 (стр. 20 из 56)

Бренд: Led-Телевизор

Страница 20 документа LED-телевизор Centek CT-8575 Smart. Раздел: Телевизоры. Бренд: Led-Телевизор.

Текст страницы

թվում՝ երեխաների) կամ կյանքի փորձի ու գիտելիքի պակաս
ունեցող անձանց կողմից օգտագործման համար, եթե նրանք
չեն վերահսկվում կամ սարքի օգտագործման ցուցումներ
չեն ստացել այն անձից, ով պատասխանատու է իրենց
անվտանգության համար: Երեխաները պետք է գտնվեն
վերահսկողության տակ սարքի հետ խաղալը կանխարգելելու
համար:

- Մարտկոցները (մարտկոցային բլոկը կամ տեղադրված
մարտկոցները) չպետք է ենթարկվեն ավելորդ ջերմության
(արևի լույս, կրակ և այլն): Մի թափեք մարտկոցները
կենցաղային աղբի հետ: Վերադարձեք դրանք հին
մարտկոցների հավաքման կետ:
- Տեղադրեք ալեհավաքը բարձր լարման էլեկտրահաղորդման
գծերից և հաղորդակցության մալուխներից հեռու և
համոզվեք, որ այն ապահով է տեղադրված: Եթե ալեհավաքը
դիպչում է էլեկտրահաղորդման գծին, ալեհավաքին
դիպչելը կարող է հանգեցնել հրդեհի, էլեկտրահարման
կամ լուրջ վնասվածքների:

1. Շահագործման պայմանները.
- օդի ջերմաստիճան՝ 15 -ից 35 °С
- հարաբերական խոնավություն՝ 45-75%
- մթնոլորտային ճնշում՝ 86 -ից 106 կՊա
(650 -ից 800 մմ սս)
2. ~ Նշանակում է փոփոխական հոսանք:

ՆՇՈՒՄ.
- Մի միացրեք հեռուստացույցը վարդակին, որի հոսանքը
գերազանցում է նշված տիրույթը: Նախքան արտաքին
սարքին միանալը, խնդրում ենք, նախ համոզվեք, որ
հեռուստացույցն ու արտաքին սարքն անջատված են:
Միացնելուց առաջ ստուգեք, որ վարդակների (բնիկների)
և միակցիչների անվանումն ու գույնը համընկնում են:
- Հոսանքի լարը ցանցից անջատելիս խնդրում ենք բռնել
խրոցի մեկուսացված հատվածից, մի դիպչեք մետաղական
հատվածին:

Նշանակում է մշտական հոսանք։

ՆՇՈՒՄ.
- Այս ապրանքի վերամշակումը (ուտիլիզացումը) կատարվի՝
համապատասխան տեղի կանոններին։ Մի նետեք այս
ապրանքը ընդհանուր վերամշակման կենցաղային
թափոնների հետ։
- Երբեմն, որոշ ոչ ակտիվ պիքսելներ կարող են էկրանին
հայտնվել ֆիքսված կապույտ, կանաչ կամ կարմիր կետերի
տեսքով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դա չի ազդում
ձեր ապրանքի արտադրողականության վրա:
- Մի դիպչեք էկրանին կամ մատներով երկար ժամանակ
մի սեղմեք դրանց վրա: Սա կարող է ժամանակավոր
խեղաթյուրման էֆեկտ առաջացնել էկրանին:
- Խորհուրդ չի տրվում երկար ժամանակ անշարժ (ստատիկ)
պատկեր պահել էկրանին, ինչպես նաև պետք չէ պատկերը
չափազանց պայծառ դարձնել. նվազեցրեք պայծառությունն
ու ցայտերանգությունը (կոնտրաստը), երբ պատկերն
անշարժ է (ստատիկ):

2. ԿՈՄՊԼԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆ

- Հեռուստացույց - 1 հատ
- Հեռակառավարման վահանակ (ՀՎ) - 1 հատ
- Մարտկոցներ հեռակառավարման վահանակի համար* - 2
հատ
- Շարժական ոտքեր - 2 հատ
- Պտուտակների հավաքածու տակդիրն ամրացնելու
համար - 1 հատ
- Ռետինե տափօղակների հավաքածու տակդիրների
համար* - 1 հատ
- Օգտագործողի ձեռնարկ - 1 հատ
*մատակարարվում է ըստ ցանկության

Անվտանգության ցուցումներ
1. Կարդացեք և պահեք այս ցուցումները: Հետևեք
հրահանգներին և հետևեք բոլոր նախազգուշացումներին:
2. Մի օգտագործեք այս սարքը ջրին մոտ:
3. Մի արգելափակեք օդափոխությունը: Մի ծածկեք
օդափոխման անցքերը այնպիսի իրերով, ինչպիսիք են
թերթերը, սփռոցները, վարագույրները և այլն:
4. Մի տեղադրեք ջերմության աղբյուրների մոտ, ինչպիսիք
են ռադիատորները, տաքացուցիչները, վառարանները
կամ ջերմություն արտադրող այլ սարքերը (ներառյալ
ուժեղացուցիչները):
5. Մի օգտագործեք վնասված կամ սխալ տիպի վարդակ:
Համոզվեք, որ խրոցն ու վարդակը պատշաճ կերպով
միացված են: Պաշտպանեք խրոցն ու վարդակը փոշուց և
մետաղական առարկաների հետ շփումից։
6. Երեխաներին բացատրեք, որ վտանգավոր է կահույքի
վրա բարձրանալը հեռուստացույցի հեռակառավարման
վահանակին հասնելու համար:
7. Եթե օգտագործում եք մոբիլային տակդիր հեռուստացույցի
համար, այն տեղափոխելիս զգույշ եղեք, որպեսզի
խուսափեք վայր գցելուց: Անսպասելի կանգառները,
ավելորդ ուժը և հատակի անհավասար մակերևույթը կարող
են արտադրանքի և տակդիրի վայր ընկնելու և վնասվելու
պատճառ դառնալ:
8. Կայծակի ժամանակ կամ եթե սարքը երկար ժամանակ
մնում է առանց հսկողության և չի օգտագործվում,
լրացուցիչ պաշտպանության համար անջատեք այն
հոսանքի վարդակից և անջատեք մալուխային համակարգը:
9. Տեխնիկական սպասարկման համար դիմեք որակավորված
սպասարկող ծառայությանը: Եթե հոսանքի լարը վնասված
է, վտանգից խուսափելու համար այն պետք է փոխարինվի
արտադրողի, հաճախորդների սպասարկման կամ
նմանապես որակավորված անձնակազմի կողմից:

- Այս ապրանքը նախատեսված է ՄԻԱՅՆ պիտակի վրա
նշված սնուցման աղբյուրի տեսակով շահագործելու
հ ա մ ա ր ( ! ) : Ե թ ե Դ ո ւ ք վ ս տ ա հ չ ե ք ձ ե ր տ ա ն
էլեկտրամատակարարման տեսակին, դիմեք ձեր տեղական
էներգետիկ ընկերությանը:
- Մի ծանրաբեռնեք հոսանքի վարդակները, երկարացման
լարերը կամ ադապտերները, քանի որ դա կարող է
հանգեցնել հրդեհի կամ էլեկտրահարման:
- Նախքան հեռուստացույցը տեղադրելը, համոզվեք, որ ձեր
ցանցի լարումը համապատասխանում է սարքի ցուցանակի
վրա նշված լարման:
- Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սարքերի մեծ
մասը խորհուրդ է տրվում առանձին միացնել վարդակին՝
առանց տարբեր եռաբաշխիկների և պառակտիչների
օգտագործման:
- Սարքի խրոցը օգտագործվում է սարքը ցանցին միացնելու
/ ցանցից անջատելու համար, այն պետք է հեշտ հասանելի
լինի:
- Սարքը պատին ամրացնելիս տեղադրեք այն նեցուկի/
հեռուստացույցի արտադրողի կողմից տրված
հրահանգներին համաձայն:
- Ապրանքը մի դրեք անկայուն տակդիրի, եռոտանու կամ
սեղանի վրա: Ապրանքը անկայուն մակերևույթի վրա դնելիս
այն կարող է վայր ընկնել և առաջացնել լուրջ վնասվածք
կամ ապրանքի փչացում:
- Միշտ տեղադրեք հեռուստացույցը կահույքի վրա, որը
կարող է ապահով կերպով պահել այն: Համոզվեք, որ
հեռուստացույցի եզրերը դուրս չեն գալիս կահույքի
սահմաններից, որի վրա այն կանգնած է:
- Երբեք մի մտցրեք առարկաներ հեռուստացույցի
բացվածքների կամ բնիկների մեջ: Սարքում կա բարձր
լարում, և առարկայի տեղադրումը կարող է հանգեցնել
էլեկտրահարման և (կամ) ներքին դետալների կարճ
միացման: Նույն պատճառով, թույլ մի տվեք, որ ջուր կամ
այլ հեղուկ հայտնվի արտադրանքի վրա:
- Այս սարքը պետք է սպասարկվի միայն լիազորված և
պատշաճ պատրաստված մասնագետի կողմից: Կափարիչը
բացելը կամ օգտագործողի կողմից սարքը վերանորոգելու
այլ փորձերը կարող են հանգեցնել լուրջ վնասվածքի
կամ մահվան հոսանքահարումից ինչպես նաև հրդեհի
առաջացման։
- Եթե սարքը վերանորոգման կարիք ունի, համոզվեք, որ
սպասարկողն օգտագործում է արտադրողի կողմից նշված
փոխարինող մասեր կամ ունեն նույն բնութագրերն ու
արտադրողականությունը, ինչ բնօրինակ մասերը: Օտար
դետալների օգտագործումը կարող է հանգեցնել հրդեհի,
էլեկտրահարման և / կամ այլ վտանգների:
- Ծառայությունը կամ վերանորոգումը ավարտելուց հետո
խնդրեք մասնագետին կատարել անվտանգության
ստուգում համոզվելու համար, որ հեռուստացույցը գտնվում
է պատշաճ աշխատանքային վիճակում:
- Թույլ մի տվեք երեխաներին խաղալ պոլիէթիլային
տոպրակի հետ, որտում հեռուստացույցը փաթեթավորված
է եղել: Անվտանգության այս կանոնի չատարումը կարող է
հանգեցնել շնչահեղձության:

3. ՏԵՂԱԿԱՅՈՒՄ (ՄՈՆՏԱԺ)
Ոտքերի տեղակայում
1. Բացեք վաճառքի տուփը և դուրս բերեք հեռուստացույցի
պատյանն ու տակդիրները:
2. Համոզվեք, որ հեռուստացույցն անջատված է:

Սարքը նախատեսված չէ ֆիզիկական, զգայական կամ
մտավոր թույլ կարողություններ ունեցող անձանց (այդ

20