Текст страницы
- ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Մերսող սարք՝ 1 հատ
- USB լար (Type-C)՝ 1 հատ
- Կցորդ՝ 4 հատ (գնդիկ, վարդակ, կոն, փշերով կցորդ)
- Օգտագործողի ձեռնարկ՝ 1 հատ
4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
- Մի մերսեք մարմնի մի հատվածը 3 րոպեից ավելի:
- Մի օգտագործեք սարքը 30 րոպեից ավելի:
- Մերսումների միջև ընդմիջումը առնվազն 15 րոպե է:
- Խորհուրդ է տրվում մերսումն իրականացնել «վերից վար» (պարանոցից
դեպի մեջք):
- Բարձր զգայունություն ունեցող մարդիկ կարող են սրբիչ դնել մարմնի
մերսվող հատվածի վրա լրացուցիչ հարմարավետության համար:
- Ավելի լավ է անցկացնել մերսման սեանսը ուտելուց մեկ ժամ անց:
- Կիրառման հիմնական հատվածները՝ պարանոցը, ուսերը, մեջքը, ազդրերը,
սրունքները, ոտքերը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Չի թույլատրվում օգտագործել սրտի հիվանդություն ունեցող կամ սրտի
խթանիչ սարքեր օգտագործող մարդկանց:
- Չի թույլատրվում օգտագործել քաղցկեղի հաստատված ախտորոշմամբ
մարդկանց:
- Չի թույլատրվում օգտագործել սարքը զգայուն հատվածներում՝ ողնաշարի
պարանոցային և մեջքային հատվածներում, դեմքի և գլխի վրա:
5. ՍԱՐՔԻ ԽՆԱՄՔԸ
1. Անջատեք սարքը՝ երկար սեղմած պահելով միացման կոճակը:
2. Սրբեք սարքը փափուկ չոր կտորով առանց մաքրող միջոցներ
օգտագործելու: Մաքրեք սարքը փափուկ խոնավ կտորով և ոչ քայքայիչ
մաքրող միջոցներով, դրանից հետո սրբեք սարքը չոր կտորով:
3. Հանեք մերսող սարքի կցորդները, մաքրեք կցորդները խոնավ կտորով և ոչ
քայքայիչ մաքրող միջոցներով, դրանից հետո սրբեք կցորդները չոր կտորով:
4. Գնդիկավոր կցորդն ունի թավշյա մակերես, որի վրա կարող են կուտակվել
էպիդերմիսի մասնիկներ: Լվացրեք կցորդը օճառաջրի մեջ, պարզաջրեք
մաքուր ջրով և չորացրեք օգտագործելուց առաջ:
ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի է
առանձնացնել սովորական կենցաղային թափոններից և հանձնել
էլեկտրական սարքերի ընդունման հատուկ կետ վերամշակելու համար։
1. Միացրեք մերսող սարքը ադապտերին USB լարով: Օգտագործեք 5 Վ
լարում և 2 Ա-ից ոչ ավել հոսանք ունեցող սնուցման ադապտեր (սնուցման
ադապտերը ներառված չէ փաթեթի մեջ):
2. Մերսող սարքը 1 ժամ օգտագործելու համար անհրաժեշտ է 2 ժամ
լիցքավորել մարտկոցը: Ինտենսիվ ռեժիմում (տե՛ս ստորև) օգտագորրծման
ժամանակը կրճատվում է էլեկտրաէներգիայի ավելացված սպառման
պատճառով:
3. Մերսող սարքը միացնելու համար 3 վայրկյան սեղմած պահեք միացման
կոճակը:
4. Սարքն ունի 6 աշխատանքային ռեժիմ, միացման կոճակի վերևում
կան ցուցիչներ, որոնք ցույց են տալիս ընտրված ռեժիմը: Արագությունն
ավելացնելու համար սեղմեք միացման կոճակը:
5. Սարքն անջատելու համար 3 վայրկյան սեղմած պահեք միացման կոճակը:
6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
-Սնուցումը՝ մարտկոց Li-ion 1800 մԱ/ժ, 7,4 Վ
2 Ա
-Հզորությունը՝ 30 Վտ
-Սնուցումը՝ 5 Վ
2 Ա
-Լիցքավորման տևողությունը առաջին օգտագործումից առաջ՝ 3 ժամ
-Լիցքավորման տևողությունը հաջորդ օգտագործման համար՝ 1,5 - 2 ժամ
-Ինքանավար աշխատանքի տևողությունը ամբողջական լիցքավորումից
հետո՝ մինչև 60 րոպե, ինտենսիվ ռեժիմում՝ 25 րոպե:
7. ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Փաթեթը և սարքն ինքնին պատրաստված են վերամշակելի նյութերից:
Հնարավորության դեպքում գցեք դրանք վերամշակելի նյութերի համար
նախատեսված տարայի մեջ:
ՆՇՈՒՄ
- Առաջին անգամ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է 3 ժամ լիցքավորել
սարքը:
- Լիցքավորման ժամանակ ցուցիչները թարթում են: Երբ մերսող սարքի
մարտկոցն ամբողջովին լիցքավորվում է, ցուցիչները սկսում են անթարթ
վառվել:
- Եթե մերսող սարքը սեղմում եք մարմնին, ապա միանում է ինտենսիվ
ռեժիմը, որի ժամանակ էլեկտրական շարժիչի պտույտներն ավելանում են:
Մկանների և ոսկորների վնասվածքներից խուսափելու համար ինտենսիվ
ռեժիմի անընդմեջ աշխատանքը սահմանափակվում է 15 րոպեով, որից
հետո մերսող սարքն անջատվում է:
8. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ,
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 5 տարի է՝ սկսած այն վերջնական
սպառողին վաճառելու ամսաթվից, եթե ապրանքը օգտագործվում է սույն
ձեռնարկում նշված ցուցումերին և գործող տեխնիկական չափանիշներին
խիստ համապա-տասխան: Ծառայության ժամկետի ավարտից հետո դիմեք
ձեր մոտակա սպասարկման կենտրոն՝ սարքի հետագա շահագործման
վերաբերյալ առաջարկու-թյուններ ստանալու համար: Ապրանքի
արտադրության ամսաթիվը նշվում է սերիայի համարում (2 և 3 նիշերը՝
տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության ամիս)։ Երաշխիքային և հետ-
երաշխիքային սպասարկումն իրականացնում է Կրասնոդարի «Լարինա-
Սերվիս» ՍՊԸ ընդհանուր սպասարկման կենտրոնը: Հեռախոս՝ 8 (861) 991-
12