Текст страницы
ՀԱՅԵՐԵՆ
Հարգելի սպառող,
Շնորհակալություն ընտրության TM CENTEK
արտադրանք. Մենք երաշխավորում ենք, որ
այն աշխատում է, եթե դուք պատշաճ կերպով
պահպանում եք Օգտագործման կանոնները:
ՍԱՐՔԻ ՆՊԱՏԱԿԸ: Սննդային մթերքները հարելու
(խառնելու) համար:
Այս սարքը նախատեսված է կենցաղային և նմանատիպ
պայմաններում օգտագործելու համար, մասնավորապես՝
- խանութներում, գրասենյակներում և այլ
արդյունաբերական միջավայրերում աշխատողների
հ ա մ ա ր ն ա խ ա տ ե ս վ ա ծ խ ո հ ա ն ո ց ա յ ի ն
տարածքներում,
- գյուղատնտեսական ֆերմաներում,
- հյուրանոցներում, մոթելներում և այլ բնակելի
ենթակառուցվածքներում,
- մասնավոր պանսիոնատներում։
17. Եթե հարիչը չի օգտագործվում, ապա անպայման
անջատեք այն։
18. Մի օգտագործեք սարքը 0ºС-ից ցածր և 35ºС-ից
բարձր ջերմաստիճաններում։
19. Անջատեք էլեկտրական լարը վարդակից՝
• եթե սարքը ճիշտ չի աշխատում (կա բարձր աղմուկ,
վիբրացիա և այլն),
• մաքրման ժամանակ,
• յուրաքանչյուր օգտագործումից առաջ և հետո։
20. Սարքի տեխնիկական սպասարկումից առաջ,
ինչպես նաև եթե սարքը պատշաճ կերպով չի
աշխատում (ավելացել է աղմուկը, անսովոր հոտ
է գալիս և այլն), անջատեք սարքը էլեկտրական
ցանցից: Նախքան ցանցից անջատելը համոզվեք, որ
արագության կարգավորիչը գտնվում է «0» դիրքում:
Անջատելիս բռնեք խրոցից և մի քաշեք էլեկտրական
լարը։ Եթե էլեկտրական լարը վնասված է, ապա դրա
փոխարինումը պետք է իրականացնի արտադրողը
կամ նրա կողմից լիազորված սպասարկման
կենտրոնը կամ համապատասխան որակավորում
ունեցող անձնակազմը վտանգից խուսափելու
համար:
21. Մի փորձեք ինքնուրույն վերանորոգել սարքը կամ
փոխել ինչ-որ մաս: Որևէ խնդիր նկատելու դեպքում
դիմեք մոտակա սպասարկման կենտրոն:
22. Ս ա ր ք ը ն ա խ ա տ ե ս վ ա ծ չ է ա ր տ ա ք ի ն
ժամանակաչափով կամ հեռակառավարման
առանձին համակարգով օգտագործելու համար:
23. Բեռնափոխադրման, իրացման հատուկ պայմաններ
չկան:
24. Եթե ցանկանում եք սարքը փոխանցել մեկ այլ անձի
օգտագործելու համար, ապա փոխանցեք այն տվյալ
ձեռնարկի հետ միասին:
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Ձեր կողմից գնված սարքը համապատասխանում է
Ռուսաստանի Դաշնությունում էլեկտրական սարքերի
նկատմամբ կիրառվող անվտանգության բոլոր
պաշտոնական չափանիշներին:
Կյանքի և առողջության համար վտանգավոր
իրավիճակների առաջացումը, ինչպես նաև սարքի
վաղաժամ փչացումը կանխելու համար անհրաժեշտ
է խստորեն պահպանել ստորև նշված պայմանները՝
1.
Օգտագործեք սարքը միայն կանխատեսված
նպատակով։
2.
Նախնական միացումից առաջ ստուգեք, արդյոք
ապրանքի վրա նշված տեխնիկական բնութագիրը
համապատասխանում է էլեկտրամատակարարման
պարամետրերին։
3.
Օգտագործեք սարքը միայն կենցաղային
նպատակներով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Վնասվածք ստանալու վտանգ։ Երբեք մի դիպչեք
պտտվող կցորդներին մերկ ձեռքով։ Կցորդները կարելի
է փոխել միայն շարժիչի վերջնական կանգնելուց հետո։
Էլեկտրական ցնցումների վտանգ: Երբեք մի ընկղմեք
սարքը ջրի մեջ:
4.
Մի քաշեք էլեկտրական լարը, եթե այն դիպչում է
սուր եզրագծերով առարկաների, ճզմվում է որևէ
առարկաների ճնշումից կամ խճճվում է։
5.
Մի դրեք սարքը և էլեկտրական լարը բարձր
խոնավություն ունեցող տեղերում, տաք
մակերևույթների վրա, ջերմություն արձակող
սարքերի կամ բաց կրակի մոտ:
6.
Հարիչի աշխատանքի ընթացքում մի դիպչեք
պտտվող կցորդներին ձեռքերով կամ այլ
առարկաներով:
7.
Սարքը օգտագործեք միայն արտադրողի փաթեթում
ներառված պարագաների հետ միասին։
8.
Միաժամանակ տեղադրեք միայն նույն տեսակի
կցորդներ։
9.
Շատ զգույշ եղեք տաք հեղուկների հետ
աշխատելիս։
10. Ուշադիր եղեք, որ երկար մազերն ու հագուստի
իրերը չընկնեն աշխատող սարքի վրա։
11. Հարիչը մի օգտագործեք 5 րոպեից ավել անընդմեջ։
12. Մի հարեք պինդ սննդամթերք, ինչպես օրինակ՝
սառեցված կարագ։ Շարժիչը կարող է այրվել
մածուցիկ զանգված հարելիս:
13. Թույլ մի տվեք երեխաներին մոտենալ աշխատող
սարքին:
14. Հարիչը չի կարելի օգտագործել հետևյալ դեպքերում՝
• էլեկտրական լարը վնասված է,
• սարքը տեսանելիորեն վնասված է,
• սարքը ընկել է բարձրությունից,
• սարքը թրջվել է:
15. Սարքը նախատեսված չէ ֆիզիկական, զգայական
կամ մտավոր նվազ կարողություններ ունեցող
անձանց (այդ թվում՝ երեխաների) կամ կյանքի
փորձ ու գիտելիք չունեցող անձանց կողմից
օգտագործման համար, եթե նրանք չեն վերահսկվում
կամ սարքի օգտագործման ցուցումներ չեն
ստացել այն անձից, ով պատասխանատու է իրենց
անվտանգության համար: Երեխաները պետք է
գտնվեն վերահսկողության ներքո՝ սարքի հետ
խաղալը կանխարգելելու համար:
16. Սարքը էլեկտրական ցանցից անջատելիս կտրուկ
մի քաշեք լարը: Թաց ձեռքերով մի հանեք խրոցը
վարդակից:
14