Текст страницы
4. Նորից տեղադրեք սափրող գլխիկը և ամրացրեք մինչև
սեղմվելը:
ՔԹԻ ԵՎ ԱԿԱՆՋՆԵՐԻ ԹՐԻՄՄԵՐԻ ՄԱՔՐՈՒՄԸ
Խոզանակով մաքրեք քթի թրիմմերը: Մաքրելուց հետո
տեղադրեք սարքի կորպուսն ու պարագաները լիցքավորիչ
տակդիրի վրա՝ սարքը չվնասելու և պարագաները
չկորցնելու համար:
6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Փոփոխական ելքային
լարումը կամ հոսանքի ուժը՝ 5 В 1 А
Հզորությունը՝ 5 Վտ
Սնուցումը՝ մարտկոց Ni-Cd 600 մԱ/ժ 1,2 Վ 0,6 Ա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մի օգտագործեք սարքեր ջրի մոտ:
Տեղադրեք թրիմմերի ծայրը քթանցքի մեջ: Կատարեք
ջրջանաձև շարժումներ՝ ներս մտցնելով և դուրս հանելով
վրադիր գլխիկը: Օգտագործեք մազ կտրող գլխիկը քթի,
ականջների մազերը կտրելու և ունքերի գիծը ուղղելու
համար: Չի կարելի դրանով կտրել ունքերը: Վրադիր
թրիմմերն օգտագործելուց առաջ համոզվեք, որ քթանցքը
մաքուր է: Մի մտցրեք թրիմմերի ծայրը քթանցքի և ականջի
անցքի մեջ 0,5 սմ-ից ավելի խորը:
ՎՐԱԴԻՐ ՁԵՎԱՎՈՐԻՉ
1. Տեղադրեք վրադիր ձևավորիչը սարքի հիմնական
կորպուսի վրա:
2. Սեղմեք միացման կոճակը:
3. Կարելի է սկսել ձևավորել մորուքը և կտրվածքի եղրերը:
ՄԻԿՐՈՁԵՎԱՎՈՐԻՉ
1. Տեղադրեք վրադիր միկրոձևավորիչը սարքի հիմնական
կորպուսի վրա:
2. Սեղմեք միացման կոճակը:
3. Կարելի է սկսել ձևավորել մորուքը և կտրվածքի եղրերը:
7. ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն
կարելի է առանձնացնել սովորական կենցաղային
թափոններից և հանձնել էլեկտրական սարքերի
ընդունման հատուկ կետ վերամշակելու համար։
8. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ,
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 5 տարի է՝ սկսած
այն վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից, եթե
ապրանքը օգտագործվում է սույն ձեռնարկում նշված
ցուցումերին և գործող տեխնիկական չափանիշներին
խիստ համապա-տասխան: Ծառայության ժամկետի
ավարտից հետո դիմեք ձեր մոտակա սպասարկման
կենտրոն՝ սարքի հետագա շահագործման վերաբերյալ
առաջարկու-թյուններ ստանալու համար: Ապրանքի
արտադրության ամսաթիվը նշվում է սերիայի համարում
(2 և 3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության ամիս)։
Երաշխիքային և հետ-երաշխիքային սպասարկումն
իրականացնում է Կրասնոդարի «Լարինա-Սերվիս» ՍՊԸ
ընդհանուր սպասարկման կենտրոնը: Հեռախոս՝ 8 (861)
991-05-42։ Հայաստանի Հանրապետությունում գնորդներից
հայցադիմումներ ընդունելու իրավասություն ունեցող և
ապրանքների վերանորոգումն ու սպասարկումը կատարող
կազմակերպության հասցեն և այլ տվյալները նշված են
https://centek.ru/servis կայքում:
4. ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄԸ
Սարքն առաջին անգամ օգտագործելուց առաջ
անհրաժեշտ է 16 ժամ լիցքավորել մարտկոցը՝ սարքի
պատշաճ աշխատանքն ապահովելու համար:
Համոզվեք, որ սարքն անջատված է: Միացրեք սարքը
էլեկտրական ցանցին USB լարի օգնությամբ:
Սարքի ամբողջական լիցքավորման տևողությունը 8 ժամ է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Մի օգտագործեք սարքը լոգարանում կամ ցնցուղի տակ:
- Մի ենթարկեք սարքը արևի ուղիղ ճառագայթների, ինչպես
նաև ջերմության այլ աղբյուրների ազդեցությանը:
- Օգտագործեք սարքը միայն չոր ձեռքերով:
- Մի օգտագործեք սարքը, եթե սնուցման լարը մաշված է
կամ ամուր ամրացված չէ սարքի բնիկին:
- Մազ կտրող սարքն օգտագործելուց առաջ շեղբերին քսեք
հատուկ յուղ, որը ներառված է փաթեթի մեջ:
ՎՐԱԴԻՐ ԳԼԽԻԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՄԱԶ ԿՏՐՈՂ
ՎՐԱԴԻՐ ԳԼԽԻԿ
1. Տեղադրեք մազ կտրող վրադիր գլխիկը սարքի հիմնական
կորպուսի վրա:
2. Այս սարքն ունի 4 լրացուցիչ վրադիր գլխիկ՝ կտրվածքի
տարբեր երկարություններով (3, 6, 9, 12 մմ): Տեղադրեք
անհրաժեշտ գլխիկը:
3. Սեղմեք միացման կոճակը:
4. Կարող եք սկսել կտրել մազերը:
ՎՐԱԴԻՐ ՍԱՓՐԻՉ
1. Տեղադրեք վրադիր սափրիչը սարքի հիմնական
կորպուսի վրա:
2. ՍԵղմեք միացման կոճակը:
3. Կարող եք սկսել սափրել: (Ուշադրություն. վրադիր
սափրիչը նախատեսված է միայն դեմքի կամ վզի համար):
Նշում: Սափրելու ժամանակ շատ ուժեղ մի սեղմեք գլխիկը
ձեր մաշկին. կարող եք փչացնել սափրիչի ցանցը կամ
վնասել ձեր մաշկը (օրինակ՝ կարող է առաջանալ այրման
զգացում, թմրում կամ ցավ):
ՔԹԻ ԵՎ ԱԿԱՆՋՆԵՐԻ ՎՐԱԴԻՐ ԹՐԻՄՄԵՐ
1. Տեղադրեք քթի և ականջների թրիմմերը սարքի
հիմնական կորպուսի վրա:
2. Սեղմեք միացման կոճակը:
5. ՍԱՐՔԻ ԽՆԱՄՔԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Համոզվեք, որ սարքն անջատված է, և սնուցման լարն
անջատված է վարդակից:
2. Սրբեք սարքի կորպուսը խոնավ կտորով: Հետևեք, որ
խոնավությունը չներթափանցի սարքի մեջ:
3. Արգելվում է մաքրել սարքի կորպուսը կոշտ քայքայիչ
միջացներով և լուծիչներով:
4. Սարքը մաքրելու համար մի ընկղմեք այն ջրի մեջ:
ՄԱԶ ԿՏՐՈՂ ՎՐԱԴԻՐ ԳԼԽԻԿԻ ՄԱՔՐՈՒՄԸ
1. Սեղմեք գլխիկի վերին մասը և առանձնացրեք շեղբը
գլխիկից:
2. Խոզանակով մաքրեք գլխիկի մազերը:
3. Հետ դրեք շեղբը գլխիկի մեջ և մի փոքր յուղ կաթացրեք
շեղբի վրա
ՎՐԱԴԻՐ ՍԱՓՐԻՉԻ ՄԱՔՐՈՒՄԸ
1. Հանեք վրադիր սափրիչի գլխիկը՝ սեղմելով սափրող
գլխիկի հիմքի երկու կողմերում գտնվող կոճակները:
2. Թափահարեք սափրող գլխիկը՝ մազերը դուրս թափելու
համար:
3. Մաքրեք մազերի մնացորդները խոզանակով:
15