Текст страницы
Ակումուլյատորի լիցքավորում
1. Ակումուլյատորի լիցքավորումը պետք է իրականացվի +10-ից +40 °C
ջերմաստիճանում: Ակումուլյատորը հագեցած է ջերմաստիճանի կարգավորիչով,
որը թույլ չի տա լիցքավորում ակումուլյատորի 0 °C-ից ցածր և +40 °C-ից բարձր
ջերմաստիճանում (ներառյալ երբ ակումուլյատորը շատ տաք է ինտենսիվ
աշխատանքից հետո):
Միացրեք լիցքավորիչը էլեկտրական ցանցին: Լիցքավորիչի ձախ լույսը պետք է
փայլի կանաչ գույնով:
Տեղադրեք
ակումուլյատորը
լիցքավորիչի
մեջ:
Եթե
ակումուլյատորի
լիցքավորման գործընթացը սկսվում է, ձախ ինդիկատորը կմարի, լիցքավորման
գործընթացի կարմիր ինդիկատորը կվառվի կարմիր գույնով: Եթե ակումուլյատորի
տեղադրումից հետո աջ ինդիկատորը սկսեց վառվել կարմիր գույնով դա նշանակում
է, որ այս պահին ակումուլյատորի լիցքավորումն անհնար է ։ Դրա պատճառը կարող
է լինել
1. Ակումուլյատորի ջերմաստիճանը 0-ից ցածր կամ 50 °C-ից բարձր,
2. Ցանկացած տարրի լարումը 2.9 վ-ից պակաս է,
3. Ակումուլյատորի ներքին վնաս ունի:
Առաջին դեպքում պետք է որոշ ժամանակ սպասել, որպեսզի ակումուլյատորի
ջերմաստիճանը նորմալանա ։ Երկրորդ և երրորդ դեպքերում ակումուլյատորը
պիտանի չէ շահագործման համար և ենթակա է օտարման:
Լիցքավորման գործընթացի ավարտից հետո լիցքավորման գործընթացի
աջ ինդիկատրը կմարի, իսկ ձախը կվառվի կանաչ գույնով: Եթե լիցքավորման
ավարտից հետո 30 րոպեի ընթացքում ակումուլյատորը չի հանվում լիցքավորիչից,
ձախ ինդիկատորի լույսը կմարի:
Լիցքավորումը ավարտելուց հետո մարտկոցը երկար մի թողեք լիցքավորիչի
վրա: Սա կարող է հանգեցնել ակումուլյատորի ծառայության ժամկետի նվազմանը:
Նշում! Li-Ion տարրերի վրա հիմնված ակումուլյատորները պետք է պահվեն
լիցքավորված վիճակում (առաջարկվում է 30-50% լիցքավորման մակարդակ) +4-
ից 25 °C ջերմաստիճանում: Ակումուլյատորների լիցքաթափված վիճակում և 0 °C-
ից ցածր ջերմաստիճանում պահելը կարող է դրանք շարքից հանել: Այս տեսակի
անսարքությունը չի ընկնում երաշխիքային պարտավորությունների տակ:
64