Текст страницы
17.
Բեռնափոխադրման, իրացման հատուկ պայմաններ չկան:
ՀԱՅԵՐԵՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Մի միացրեք դատարկ թերմոպոտը:
- Մի տեղադրեք սարքը ջերմության աղբյուրների մոտ:
- Զգուշացեք. օգտագործման ընթացքում հասանելի մակերեսների
ջերմաստիճանը կարող է բարձր լինել: Մի դիպչեք տաք մակերեսներին:
- Ջեռուցման տարրի մակերեսը տաք է մնում սարքի աշխատանքի
ավարտից հետո
Հարգելի սպառող,
Արտադրողը պատասխանատվություն չի կրում սարքը
նախատեսվածից այլ նպատակով օգտագործելու և սույն ձեռնարկում
նշված կանոններն ու պայմանները չպահպանելու, ինչպես նաև սարքը
ոչ որակյալ վերանորոգելու դեպքում: Եթե ցանկանում եք սարքը
փոխանցել մեկ այլ անձի օգտագործելու համար, ապա փոխանցեք
այն տվյալ ձեռնարկի հետ միասին:
Թերմոպոտը կենցաղային տեխնիկա է և նախատեսված չէ
արդյունաբերական նպատակով օգտագործման համար:
Այս սարքը նախատեսված է կենցաղային և նմանատիպ
պայմաններում օգտագործելու համար, մասնավորապես՝
- խանութներում, գրասենյակներում և այլ արդյունաբերական
միջավայրերում աշխատողների համար նախատեսված խոհանոցային
տարածքներում,
- գյուղատնտեսական ֆերմաներում,
-
հ յ ո ւ ր ա ն ո ց ն ե ր ո ւ մ , մ ո թ ե լ ն ե ր ո ւ մ և ա յ լ բ ն ա կ ե լ ի
ենթակառուցվածքներում,
- մասնավոր պանսիոնատներում։
2. ՍԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1.
Կափարիչ
2.
Ամրացման ռեզինե օղակ
3.
Գոլորշու ելքի անցք
4.
Ջրի տարա
5.
Ջրի առավելագույն մակարդակի ցուցիչ
6.
Բռնակ
7.
Ծորակ
8.
Ջրի արտամղման կոճակ
9.
Ջրի մակարդակի սանդղակ
10. Կորպուս
11.
Ջրի առավելագույն մակարդակի ցուցիչ
12. Էլեկտրական լարի բնիկ
13. Միակցիչ
14. Էլեկտրական լար
15. Խրոց
16. Ջրի արտամղման լծակ
- ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Թերմոպոտ՝ 1 հատ
- Էլեկտրական լար՝ 1 հատ
- Օգտագործողի ձեռնարկ՝ 1 հատ
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Կյանքի և առողջության համար վտանգավոր իրավիճակների
առաջացումը, ինչպես նաև սարքի վաղաժամ փչացումը կանխելու
համար անհրաժեշտ է խստորեն պահպանել ստորև նշված պայմանները՝
1.
Սարքը օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք այս ձեռնարկը:
Պահեք այս ձեռնարկը, դրամարկղային կտրոնը և սարքի փաթեթը:
2.
Այս կենցաղային սարքը նախատեսված է տան պայմաններում
օգտագործման համար:
3.
Եթե չեք օգտագործում սարքը, ապա անջատեք այն էլեկտրական
վարդակից:
4.
Թույլ մի տվեք, որ մետաղական առարկաները շփվեն էլեկտրական
խրոցի հետ:
5.
Էլեկտրական լարը վարդակից հանելիս բռնեք խրոցը և մի
քաշեք լարը: Անվտանգության նախազգուշական միջոցները
չպահպանելը կարող է հանգեցնել էլեկտրական ցնցման, կարճ
միացման կամ հրդեհի բռնկման:
6.
Եթե էլեկտրական լարը վնասված է, ապա դրա փոխարինումը
պետք է իրականացնի արտադրողը, լիազորված սպասարկման
կենտրոնը կամ համապատասխան որակավորում ունեցող
անձնակազմը վտանգից խուսափելու համար:
7.
Ջրի եռալու ընթացքում կամ եռալուց անմիջապես հետո սարքից
ջուր մի լցրեք. տաք ջուրը կարող է ցայտել և այրել Ձեզ:
8.
Մի դրեք սարքը անկայուն կամ դյուրավառ մակերեսի
վրա:
9.
Զգույշ եղեք կափարիչը բացելիս: Խուսափեք մաշկի և գոլորշու
շփումից:
10. Այրվածքներից խուսափելու համար մի դիպչեք գոլորշու ելքի
անցքին:
11.
Օգտագործեք թերմոպոտը պատից կամ կահույքից առնվազն
30 սմ հեռավորության վրա: Գոլորշին կարող է գունաթափել կամ
դեֆորմացնել մոտակա առարկաներն ու մակերեսները:
12. Սարքը զգուշորեն տեղափոխեք մակերեսի վրայով, որպեսզի
չքերծեք այն:
13. Օգտագործեք թերմոպոտը միայն ջուր եռացնելու համար:
Արգելվում է դրա մեջ տաքացնել կամ եռացնել այլ հեղուկներ,
օրինակ՝ ապուր, կաթ, թեյ, սառույց և այլն: Եթե ջուրը եռացնեք
կողմնակի առարկաների հետ միասին, դա կարող է հանգեցնել
թերմոպոտի պարունակության դուրս ցայտելուն, սննդի
փչանալուն, սարքի ներքին ծածկույթի շերտազատմանը և ներքին
էլեկտրական պոմպի խցանմանը, ինչը կխոչընդոտի ջրի ելքը:
14. Սարքը նախատեսված չէ ֆիզիկական, զգայական կամ
մտավոր նվազ կարողություններ ունեցող անձանց (այդ թվում՝
երեխաների) կամ կյանքի փորձ ու գիտելիք չունեցող անձանց
կողմից օգտագործման համար, եթե նրանք չեն վերահսկվում կամ
սարքի օգտագործման ցուցումներ չեն ստացել այն անձից, ով
պատասխանատու է իրենց անվտանգության համար: Երեխաները
պետք է գտնվեն վերահսկողության ներքո՝ սարքի հետ խաղալը
կանխարգելելու համար:
15. Օգտագործեք սարքը միայն համապատասխան միակցիչի հետ։
16. Սարքը նախատեսված չէ արտաքին ժամանակաչափով կամ
հեռակառավարման առանձին համակարգով օգտագործելու
համար:
4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ՍԱՐՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Առաջին անգամ օգտագործելուց առաջ թերմոպոտի մեջ ջուր եռացրեք
և թափեք այն: Հնարավոր է՝ զգաք պլաստմասսայի թեթև հոտ, որը որոշ
ժամանակ անց կանցնի:
16