Текст страницы
7. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի է առանձնացնել
սովորական կենցաղային թափոններից և հանձնել էլեկտրական սարքերի
ընդունման հատուկ կետ վերամշակելու համար։
8. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ, ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 5 տարի է՝ սկսած այն վերջնական
սպառողին վաճառելու ամսաթվից, եթե ապրանքը օգտագործվում է սույն
ձեռնարկում նշված ցուցումերին և գործող տեխնիկական չափանիշներին
խիստ համապա-տասխան: Ծառայության ժամկետի ավարտից հետո դիմեք
ձեր մոտակա սպասարկման կենտրոն՝ սարքի հետագա շահագործման
վերաբերյալ առաջարկու-թյուններ ստանալու համար: Ապրանքի
արտադրության ամսաթիվը նշվում է սերիայի համարում (2 և 3 նիշերը՝ տարի,
4 և 5 նիշերը՝ արտադրության ամիս)։ Սարքի սպասարկման ժամանակ որևէ
հարցի ծագման կամ դրա անսարքության դեպքում դիմեք TM CENTEK-ի
լիազորված սպասարկման կենտրոն: Կենտրոնի հասցեն կարելի է գտնել
https://centek-air.ru/servis կայքում։ Աջակցության ծառայությունների հետ
կապ հաստատելու միջոցներ՝ հեռ՝ +7 (988) 24-00-178, VK՝ vk.com/centek_krd:
Գլխավոր սպասարկման կենտրոն՝ ՍՊԸ «Լարինա-Սերվիս», ք. Կրասնոդար:
Հեռ.՝ +7 (861) 991-05-42:
Ապրանքը ունի համապատասխանության
սերտիֆիկատ:
9. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Ներմուծող՝
ՕՕՕ Լարինա-Էլեկտրոնիքս: Հասցե՝ Ռուսաստան, 350080, գ. Կրասնոդար, ուլ.
Դեմուսա, 14։ Հեռախոս՝ +7 (861) 2-600-900։
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ!
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 12 ամիս է` սկսած
վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից: Տվյալ երաշխիքային
կտրոնով արտադրողը հաստատում է այս սարքի սպասունակությունը
և պարտավորվում է անվճար հիմունքով վերացնել արտադրողի մեղքով
առաջացած բոլոր անսարքությունները:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները կատարելու
դեպքում՝
- հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի բնօրինակ
երաշխիքային կտրոնը` նշելով մոդելի անվանումը, սերիայի համարը,
վաճառքի ամսաթիվը, ավելացնելով վաճառող ընկերության կնիքը և
վաճառող ընկերության ներկայացուցչի ստորագրությունը երաշխիքային
կտրոնի վրա, կնիքներ յուրաքանչյուր կտրվող կտրոնի վրա, գնորդի
ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային սպասարկումը վերը նշված
փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, կամ եթե դրանցում նշված
տեղեկությունը թերի, անհասկանալի կամ հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ պայմանները կատարելու
դեպքում՝
- պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված ցուցումներին խիստ
համապատասխան,
- հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական սպասարկում, մաքրում,
տեղադրում, կարգաբերում սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
- մեխանիկական վնասվածքներ,
- սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
- օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ գործողություններ
սեփականատիրոջ կողմից,
- սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
- բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն), ինչպես նաև
վաճառողից և արտադրողից չկախված այլ պատճառներ,
- կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների ընկնելը սարքի մեջ,
- վերանորոգում կամ կառուցվածքային փոփոխություններ չլիազորված
անձանց կողմից,
- ս ա ր ք ի օ գ տ ա գ ո ր ծ ո ւ մ ը պ ր ո ֆ ե ս ի ո ն ա լ ն պ ա տ ա կ ն ե ր ո վ
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային օգտագործման
մակարդակը), սարքի միացումը էլեկտրամատակարարման
հեռահաղորդակցական և կաբելային ցանցերին, որոնք չեն
համապատասխանում պետական տեխնիկական չափանիշներին,
- ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց փոխարինումը
նախատեսված է կառուցվածքով և կապված չէ ապրանքի
ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ մարտկոցներ,
էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ), էլեկտրասնուցման արտաքին
բլոկներ և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ, պատյաններ, գոտիներ,
պայուսակներ, ցանցեր, դանակներ, շշեր, ափսեներ, տակդիրներ,
վանդակներ, շամփուրներ, փողրակներ, խողովակներ, խոզանակներ,
կցորդներ, փոշեհավաք պարկեր, ֆիլտրեր, հոտի կլանիչներ),
- մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ աշխատանք ոչ
համապատասխան կամ սպառված մարտկոցների հետ,
- կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ կուտակիչ
մարտկոցներ լիցքավորելու կանոնների խախտումների պատճառով
առաջացած վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից ի հավելումն սպառողի՝
գործող օրենսդրությամբ սահմանված իրավունքների և որևէ կերպ չի
սահմանափակում դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում մարդկանց, ընտանի
կենդանիներին, սպառողի կամ երրորդ անձանց գույքին TM «Centek»-ի
ապրանքի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասցված որևէ վնասի
համար, եթե դա տեղի է ունեցել ապրանքի օգտագործման և տեղադրման
կանոններն ու պայմանները չպահպանելու, սպառողի կամ երրորդ
անձանց դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների (անգործության),
ֆորսմաժորային հանգամանքների արդյունքում։
9