Текст страницы
հաղորդումներն ու տեսանյութերը համացանցից կարելի է
անվճար դիտել։
վերահսկողություն)
ընտրացանկը,
հեռուստացույցը
կհարցնի ընթացիկ PIN կոդը: Եթե մոռանաք այն և հինգ
անգամ սխալ մուտքագրեք, հեռուստացույցը կառաջարկի
վերակայել կոդը:
Մուտքագրեք МАСТЕР-ПИН 0000,
այնուհետև նոր կոդ սահմանեք:
Կարգավորումների վերակայում
Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք, այնուհետև
անցեք НАСТРОЙКИ УСТРОЙСТВА (Սարքի կարգավորումներ)
բաժինը և ընտրեք ХРАНИЛИЩЕ И СБРОС (Պահպանում և
վերակայում): Սեղմեք ЗАВОДСКИЕ НАСТРОЙКИ (Գործարանային
կարգավորումներ), հաստատեք գործողությունը և սպասեք
կարգավորումների վերակայման ավարտին:
Այնուհետև
կրկին կարգավորեք հեռուստացույցը:
Այլ կարգավորումներ
Հեռուստացույցի
այլ
կարգավորումների
մասին կարդացեք yandex.ru/support/smart-tv
կայքում տեղադրված տեղեկությունները։
Կրկին միանալ ինտերնետին
Եթե հեռուստացույցը միացված է ինտերնետին մալուխի
միջոցով, անջատեք այն և նորից միացրեք, ինչպես
նկարագրված է «Արտաքին սարքերի միացում» բաժնում:
Հեռուստացույցը Wi-Fi-ին կրկին միացնելու համար՝
- Անջատեք մալուխը LAN վարդակից (բնիկից), եթե դրա
միջոցով եք միացված ինտերնետին:
- Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք, ապա
ընտրեք СЕТЬ (Ցանց):
- Եթե ցանկանում եք նորից միացնել հեռուստացույցը
ցանցին, որի գաղտնաբառը փոխվել է, ապա նախ և
առաջ ջնջեք այն: Դա անելու համար հասանելի ցանցերի
ցանկից ընտրեք ցանցը և սեղմեք УДАЛИТЬ ЭТУ СЕТЬ (Ջնջել
այս ցանցը):
- Հասանելի ցանցերի ցանկում գտեք անհրաժեշտը և
մուտքագրեք դրա գաղտնաբառը:
Դիտել
հեռուստաալիքներ,
ֆիլմեր,
սերիալներ
և
տեսանյութեր
Այս հեռուստացույցը պարտադիր չէ միացնել մալուխային,
արբանյակային կամ անալոգային հեռուստատեսությանը.
նրանում արդեն հասանելի են տասնյակ ինտերնետ-
հեռուստաալիքների հերառձակություն:
Իսկ եթե ունեք
ЯНДЕКС.ПЛЮС-ի, կամ КИНОПОИСК-ի բաժանորդագրություն,
ապա
ընտրությունը
չի
սահմանափակվում
միայն
հեռուստաալիքներով.
դուք կարող եք ֆիլմ կամ սերիալ
ընտրել КИНОПОИСК-ի գրադարանից:
Հեռուստատեսային հաղորդում, ֆիլմ, սերիալ, բլոգերի
տեսանյութ կամ մուլտֆիլմ միացնելու համար էկրանի ձախ
կողմում ընտրեք ցանկի ցանկալի բաժինը: Եթե չգիտեք,
թե ինչ դիտել, անցեք ГЛАВНОЕ (Գլխավոր) բաժինը, այն
պարունակում է ձեզ առաջարկվող տեսանյութեր:
Դիտել մեդիա ֆայլեր USB-կրիչից
Հեռուստացույցն ապահովում է USB-կրիչներ՝
• մինչև 2 ՏԲ տարողությամբ NTFS ֆայլային համակարգով;
• մինչև
128
ԳԲ
տարողությամբ
FAT32
ֆայլային
համակարգով
• մինչև 2 ԳԲ տարողությամբ FAT16 ֆայլային համակարգով
Նշում։ Հեռուստացույցը կարող է համատեղելի չլինել որոշ
արտաքին USB սարքերի հետ: Բացի այդ, որոշ USB սարքեր
պահանջում են արտաքին, լրացուցիչ սնուցման աղբյուր:
Դուք կարող եք դիտել հետևյալ ձևաչափերի մեդիա ֆայլերը՝
Պատկեր - PNG, JPEG, BMP.
Երաժշտություն - AAC, MP3 (32–320 կբայթ/վ)։ Որպեսզի
հեռուստացույցը պատշաճ ցուցադրի թրեքի հեղինակին
և անվանումը, ինչպես նաև այլ տեղեկություն, MP3 ֆայլի
մետատվյալները պետք է լինեն ID3v2.4 ձևաչափով և UTF-8
կոդավորմամբ։
Տեսանյութ - AVI, TS, VOB, MPG (MPEG-2), MP4, MKV.
Ենթագրեր (Սուբտիտրեր)
- SRT (Unicode)։ Որպեսզի
ենթագրերը ճիշտ ընթերցվեն, SRT ֆայլը պետք է պահվի
նույն գրացուցակում, ինչ որ տեսանյութը, իսկ երկու ֆայլերի
անունները պետք է համընկնեն: Բացի այդ, համոզվեք, որ
ենթագրերի տեքստը կոդավորված է Unicode ձևաչափով:
Այն մասին, թե ինչպես USB կրիչն անվտանգ միացնել,
տեղեկություններ
կարդացեք
«Արտաքին
սարքերի
միացում»
բաժում:
Մեդիա
ֆայլ
դիտելու
համար
հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք և գործարկեք
МЕДИАПЛЕЕР հավելվածը: Դրանում գտեք և բացեք ցանկալի
ֆայլը՝ ֆիլմ, լուսանկար կամ երաժշտական թրեք:
Հեռարձակել ձայնը արտաքին աուդիո համակարգի կամ
ականջակալի միջոցով
Աուդիո
համակարգի
կամ
ականջակալների
մալուխը
միացրեք հեռուստացույցի հետևի վարդակին:
Աուդիո
համակարգը միանում է DIGITAL AUDIO OUT բնիկին,
ականջակալերը՝ 3,5 միլիմետրանոց աուդիո վարդակին:
Ձայնն անմիջապես կսկսի հնչել միացված սարքից:
Ավելի
մանրամասն
կարդացեք
«Արտաքին
սարքերի
միացում» բաժնում։
Ավելացնել աքաունթ
Եթե դուք հեռուստացույցն օգտագործում եք ձեր ընտանիքի
անդամների հետ միասին, հեռուստացույցին ավելացրեք
ձեր մերձավորների աքաունթները: Դուք կարող եք անցնել
մի աքաունթից մյուսին. ձեր դիտման պատմությունը
չի
խառնվի,
ուստի
ֆիլմերի,
հեռուստաալիքների
և
տեսանյութերի
առաջարկությունները
ընտանիքի
յուրաքանչյուր անդամի համար անհատական կլինեն:
Աքաունթ
ավելացնելու
համար
սեղմեք
հիմնական
էկրանին, ընտրեք ДОБАВИТЬ ПОЛЬЗОВАТЕЛЯ (Ավելացնել
օգտատեր) և հետևեք հեռուստացույցի հրահանգներին:
Ավելացված աքաունթն ավտոմատ կերպով կակտիվանա.
առաջարկությունները
կընտրվեն
օգտատիրոջ
նախասիրությունների հիման վրա, կօգտագործվի նաև նրա
ПЛЮС կամ КИНОПОИСК բաժանորդագրությունը:
Եթե հեռուստացույցում որևէ աքաունթ այլևս պետք չէ,
դուրս եկեք վերջինից։ Հեռուստացույցի հիմնական էկրանին
սեղմեք, ընտրեք աքաունթը, այնուհետև սեղմեք ВЫЙТИ ИЗ
АККАУНТА (Դուրս գալ աքաունթից)։
Փնտրել տեսանյութ КИНОПОИСК-ում կամ ցանցում
Համացանցում
տեսանյութ
կամ
КИНОПОИСК-ի*
գրադարանում ֆիլմ որոնելու համար էկրանի ձախ մասի
ընտրացանկից ընտրեք ПОИСК (Որոնում) և մուտքագրեք
տեսանյութի անունը:
Բացի այդ, անվանումը կարելի է թելադրել։ Դա անելու
համար սեղմած պահեք հեռակառավարման վահանակի
կոճակը և արտաբերեք այն, ինչ պետք է գտնեք: Ձայնային
մուտքագրումն
աշխատում
է
միայն
այն
դեպքում,
եթե
հեռակառավարման
վահանակը
միացված
է
հեռուստացույցին Bluetooth-ի միջոցով (տես «Միացնել
հեռակառավարման
վահանակը
կամ
մեկ
այլ
սարք
Bluetooth-ի միջոցով» բաժինը):
Դիտել տեսանյութ արտաքին սարքի միջոցով
- Միացրեք
հեռուստացույցը
և
սարքը,
ինչպես
նկարագրված է «Արտաքին սարքերի միացում» բաժնում:
- Սեղմեք
հեռակառավարման
վահանակի
կոճակը,
այնուհետև ազդանշանի աղբյուրների ցանկում գտեք այն
աղբյուրը, որին միացված է սարքը:
Ինչպես օգտվել հավելվածներից
Հեռուստացույցի մեջ կարելի է գործարկել կողմնակի
հավելվածներ՝
բրաուզերներ,
մեդիա
նվագարկիչներ,
առցանց (օնլայն) կինոթատրոններ և այլն:
Դրանցից մի
քանիսը նախապես տեղադրված են, մյուսները կարող են
տեղադրվել հեռուստացույցի հավելվածների խանութից:
Հավելվածը
գործարկելու
համար
հեռուստացույցի
հիմնական էկրանին սեղմեք, այնուհետև ընտրեք ցանկալի
հավելվածը:
Եթե այն արդեն տեղադրված է, սպասեք,
որ այն գործարկվի: Եթե հավելվածը դեռ տեղադրված չէ,
սեղմեք УСТАНОВИТЬ (Տեղադրել):
Թարմացնել ծրագրաշարը
Հեռուստացույցը
ավտոմատ
կերպով
ստուգում
է
թարմացումների առկայությունը և տեղադրում դրանք: Եթե
ցանկանում եք դիտել ծրագրաշարի ընթացիկ տարբերակը
կամ պարտադրաբար թարմացնել այն.
- Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք, ապա
անցեք НАСТРОЙКИ УСТРОЙСТВА (Սարքի կարգավորումներ)
բաժինը։
- Ընտրեք ОБ УСТРОЙСТВЕ (Սարքի մասին)։ Ծրագրաշարի
ընթացիկ տարբերակը ցուցադրվում է СБОРКА (Հավաքում)
կետում: Ծրագրաշարը թարմացնելու համար սեղմեք ОБ-
НОВЛЕНИЕ СИСТЕМЫ (Համակարգի թարմացում)։
*Ֆիլմերն ու սերիալները պահանջում են ЯНДЕКС.ПЛЮС կամ
КИНОПОИСК բաժանորդագրություն: Գործող պրոմոշրջանը
կամ պրոմոկոդը նույնպես հարմար է: Հեռուստատեսային
25