Инструкция Centek CT-2216

Страница 11 (стр. 11 из 16)

Бренд: Centek

Страница 11 документа Centek CT-2216. Раздел: Фены. Бренд: Centek.

Текст страницы

ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 12 ամիս
է` սկսած վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից:
Տվյալ երաշխիքային կտրոնով արտադրողը հաստատում է
այս սարքի սպասունակությունը և պարտավորվում է անվճար
հիմունքով վերացնել արտադրողի մեղքով առաջացած բոլոր
անսարքությունները:

- կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝
կուտակիչ մարտկոցներ լիցքավորելու կանոնների
խախտումների պատճառով առաջացած վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից ի
հավելումն սպառողի՝ գործող օրենսդրությամբ սահմանված
իրավունքների և որևէ կերպ չի սահմանափակում դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում մարդկանց,
ընտանի կենդանիներին, սպառողի կամ երրորդ անձանց
գույքին TM «Centek»-ի ապրանքի կողմից ուղղակիորեն
կամ անուղղակիորեն հասցված որևէ վնասի համար,
եթե դա տեղի է ունեցել ապրանքի օգտագործման և
տեղադրման կանոններն ու պայմանները չպահպանելու,
սպառողի կամ երրորդ անձանց դիտավորյալ կամ անզգույշ
գործողությունների (անգործության), ֆորսմաժորային
հանգամանքների արդյունքում։
7. Սպասարկման կենտրոնն ապրանքը ընդունում է միայն
մաքուր վիճակում (սարքի վրա չպետք է լինեն սննդի
մնացորդներ, փոշի և այլ կեղտեր):

Արտադրողը իրավասու է փոխել սարքի դիզայնը և
բնութագիրը առանց նախնական ծանուցման:

ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
- հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի
բնօրինակ երաշխիքային կտրոնը` նշելով մոդելի անվանումը,
սերիայի համարը, վաճառքի ամսաթիվը, ավելացնելով
վաճառող ընկերության կնիքը և վաճառող ընկերության
ներկայացուցչի ստորագրությունը երաշխիքային կտրոնի
վրա, կնիքներ յուրաքանչյուր կտրվող կտրոնի վրա, գնորդի
ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային սպասարկումը
վերը նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, կամ
եթե դրանցում նշված տեղեկությունը թերի, անհասկանալի
կամ հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
- պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված
ցուցումներին խիստ համապատասխան,
- հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու
պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական
սպասարկում, մաքրում, տեղադրում, կարգաբերում
սեփականատիրոջ տանը:

4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
- մեխանիկական վնասվածքներ,
- սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
- օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ
գործողություններ սեփականատիրոջ կողմից,
- սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
- բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն), ինչպես
նաև վաճառողից և արտադրողից չկախված այլ պատճառներ,
- կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների ընկնելը
սարքի մեջ,
- վերանորոգում կամ կառուցվածքային փոփոխություններ
չլիազորված անձանց կողմից,
- սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային
օգտագործման մակարդակը), սարքի միացումը
էլեկտրամատակարարման հեռահաղորդակցական և
կաբելային ցանցերին, որոնք չեն համապատասխանում
պետական տեխնիկական չափանիշներին,
- ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց
փոխարինումը նախատեսված է կառուցվածքով և կապված
չէ ապրանքի ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ
մարտկոցներ, էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ),
էլեկտրասնուցման արտաքին բլոկներ և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ, պատյաններ,
գոտիներ, պայուսակներ, ցանցեր, դանակներ, շշեր, ափսեներ,
տակդիրներ, վանդակներ, շամփուրներ, փողրակներ,
խողովակներ, խոզանակներ, կցորդներ, փոշեհավաք պարկեր,
ֆիլտրեր, հոտի կլանիչներ),
- մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ աշխատանք
ոչ համապատասխան կամ սպառված մարտկոցների հետ,

11

Красота и здоровье / Укладка и сушка волос / Фены

Centek CT-2216

16 стр.
Красота и здоровье / Укладка и сушка волос / Фены

DEXP HD-575

8 стр.
Красота и здоровье / Укладка и сушка волос / Фены

DEXP HD-575

8 стр.
Красота и здоровье / Укладка и сушка волос / Фены

Hyundai H-HD0765

12 стр.