Инструкция Centek CT-2216

Страница 9 (стр. 9 из 16)

Бренд: Centek

Страница 9 документа Centek CT-2216. Раздел: Фены. Бренд: Centek.

Текст страницы

ՀԱՅԵՐԵՆ

ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ,
Շնորհակալություն ընտրության TM CENTEK
արտադրանք. Մենք երաշխավորում ենք, որ այն
աշխատում է, եթե դուք պատշաճ կերպով պահպանում
եք Օգտագործման կանոնները:

ՍԱՐՔԻ ՆՊԱՏԱԿԸ` Գլխի մազերի արագ չորացման համար:

Վարսահարդարիչը կենցաղային տեխնիկա է և
նախատեսված չէ արդյունաբերա¬կան նպատակով
օգտագործ¬ման համար:

18. Հանեք խրոցը էլեկտրական ցանցից, եթե սարքը չի
աշխատում կամ ճիշտ չի աշխատում, ինչպես նաև սարքը
օգտագործելուց հետո:
19. Մի քաշեք էլեկտրական լարը և մի տեղափոխեք սարքը
լարից բռնած:
20. Սարքը էլեկտրական ցանցից անջատելիս կտրուկ մի
քաշեք լարը։ Թաց ձեռքերով մի հանեք խրոցը վարդակից։
21. Սարքը օգտագործեք միայն նախատեսված նպատակով՝
դժբախտ պատահարներից խուսափելու համար:
22. Սարքը նախատեսված չէ ֆիզիկական, զգայական
կամ մտավոր նվազ կարողություններ ունեցող անձանց
(այդ թվում՝ երեխաների) կամ կյանքի փորձ ու գիտելիք
չունեցող անձանց կողմից օգտագործման համար, եթե
նրանք չեն վերահսկվում կամ սարքի օգտագործ¬ման
ցուցումներ չեն ստացել այն անձից, ով պատասխանատու
է իրենց անվտանգության համար: Երեխաները պետք է
գտնվեն վերահսկողության ներքո՝ սարքի հետ խաղալը
կանխարգելելու համար:
23. Եթե օգտագործում եք սարքը լոգարանում, ապա
օգտագործելուց հետո անպայման անջատեք այն
էլեկտրական ցանցից, քանի որ ջրի մոտ լինելը
վտանգավոր է, նունիսկ եթե վարսահարդարիչն
անջատված է:
24. Լրացուցիչ պաշտպանության համար խորհուրդ
է տրվում լոգարանի էլեկտրամատակարարման
շղթայում տեղադրել պաշտպանիչ անջատման սարք`
30 մԱ-ից ոչ ավել նոմինալ գործառնական հոսանքով:
Խորհրդատվության համար դիմեք որակավորված
մասնագետի:

1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Կյանքի և առողջության համար վտանգավոր իրավիճակների
առաջացումը, ինչպես նաև սարքի վաղաժամ փչացումը կանխելու
համար անհրաժեշտ է խստորեն պահպանել ստորև նշված
պայմանները՝
1.
Սարքը օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք այս
ձեռնարկը:
2.
Պահեք այս ձեռնարկը:
3.
Օգտագործելուց առաջ համոզվեք, որ սարքի վրա նշված
լարումը համապատաս¬խանում է էլեկտրական ցանցի
լարմանը:
4.
Արգելվում է օգտագործել այլ արտադրողների
պարագաներ և պահեստամասեր: Նման մասեր
օգտագործելու դեպքում արտադրողի երաշխիքը
չեղարկվում է:

5.
Արգելվում է օգտագործել սարքը, եթե էլեկտրական լարը,
խրոցը և սարքի այլ մասեր վնասված են:
6.
Եթե էլեկտրական լարը վնասված է, ապա դրա
փոխարինումը պետք է իրականացնի արտադրողը,
լիազորված սպասարկման կենտրոնը կամ որակավորված
մասնագետը վտանգից խուսափելու համար:
7.
Եթե օգտագործում եք սարքը լոգարանում, ապա
օգտագործելուց հետո անպայման անջատեք այն
էլեկտրական ցանցից վտանգավոր իրավիճակներից
խուսափելու համար:
8.
Սարքը օգտագործելուց հետո անմիջապես անջատեք այն
էլեկտրական ցանցից:
9.
Մի դրեք սարքը և էլեկտրական լարը բարձր խոնավություն
ունեցող տեղերում, տաք մակերևույթների վրա,
ջերմություն արձակող սարքերի կամ բաց կրակի մոտ:
10. Մի օգտագործեք սարքը, եթե այն ընկել է բարձրությունից
կամ թրջվել է:
11. Մի փաթաթեք լարը վարսահարդարիչի շուրջը:
12. Մի դրեք միացրած սարքը բարձերի, բրդյա վերմակների և
նման իրերի վրա:
13. Վարսահարդարիչը օգտագործելուց առաջ մազերից
հեռացրեք ավելորդ ջուրը սրբիչով:
14. Մազերը չվնասելու համար օդ արձակող անցքը շատ մի
մոտեցրեք մազերին:
15. Վարսահարդարիչը օգտագործելիս մի փակեք օդի մուտքի
և ելքի անցքը:
16. Վարսահարդարիչի աշխատանքի ժամանակ վրադիր
գլխիկները տաքանում են: Մի դիպչեք սարքի տաք
մասերին:
17. Եթե չեք օգտագործում սարքը, ապա անջատեք այն:

9

Красота и здоровье / Укладка и сушка волос / Фены

Centek CT-2216

16 стр.
Красота и здоровье / Укладка и сушка волос / Фены

DEXP HD-575

8 стр.
Красота и здоровье / Укладка и сушка волос / Фены

DEXP HD-575

8 стр.
Красота и здоровье / Укладка и сушка волос / Фены

Hyundai H-HD0765

12 стр.