Текст страницы
5.2 ՍԵՂԱՆԻ ԱՅՐԻՉՆԵՐԸ
●
Այրիչների աշխատանքի կառավարումը կատարվում է ծորակների բռնակների
օգնությամբ:
Նշաններ՝
Ծորակը փակ է
Առավելագույն բոց
Փոքր բոց
●
Բոլոր ծորակներն ունեն ամրացված դիրք «փոքր բոց», որոնք ապահովում են կայուն
այրում խնայող ռեժիմում: Այն հարմար է անհրաժեշտության դեպքում կտրուկ կրակի
նվազեցման համար՝ առանց այրիչի անջատման:
●
Այրիչը վառելու համար պետք է դրան մոտեցնել կրակ, սեղմել և պտտացնել ծորակի
բռնակը ժամացույցի սլաքի ուղղության հակառակ՝ «առավելագույն բոց» դիրքում:
●
Ցանցում գազի մեծ ճնշման առկայության դեպքում այրիչը միանում է ավելի հեշտ՝ գազի
ավելի քիչ մատակարարման դեպքում (բռնակի դիրքը առավելագույն և քիչ գազի միջև):
●
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. «ԳԱԶ-ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՈՒՆԵՑՈՂ ԳԱԶՕՋԱԽՆԵՐԻ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԸ ՎԱՌԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԾՈՐԱԿԻ
ԲՌՆԱԿՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՀԵԼ ՍԵՂՄԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ 10 ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐԻ
ԸՆԹԱՑՔՈՒՄ՝ ԱՊԱՀՈՎԻՉ ՍԱՐՔԻ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ: ԱՊԱՀՈՎԻՉ ՍԱՐՔԸ
ԾԱՌԱՅՈՒՄ Է ԿՐԱԿԻ ՀԱՆԳՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ
ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ:
5.3 ՍԵՂԱՆԻ ԱՉՔ (ПГЭ 910 ԳԱԶՕՋԱԽՆԵՐԻ
ՀԱՄԱՐ)
●
Սեղանի վրա տեղադրված է աչք, որի տաքացման ջերմաստիճանը կարգավորվում է
կառավարման վահանակի վրա տեղադրված աստիճանային փոխարկիչով: Աչքը միացնելու
համար անհրաժեշտ է փոխարկչի բռնակը կայել պահանջվող ռեժիմին համապատասխան
դիրքում: Այդ դեպքում կվառվի աչքի միացման ազդանշանային լամպը:
●
Փոխարկչի կառուցվածքը թույլ է տալիս միացնել աչքը և՛ ժամացույցի սլաքի շարժման
ուղղությամբ, և՛ հակառակը: Սննդի պատրաստումը խորհուրդ է տրվում սկսել միանգամից
առավելագույն հզորությամբ «6»: Եռալուց հետո կամ մի քիչ շուտ անհրաժեշտ է փոխել
աչքը միջին կամ թույլ հզորության:
●
Աղյուսակ 4-ում ներկայացված են աչքերի աշխատանքի ռեժիմների ընտրության
վերաբերյալ խորհուրդներ:
●
Պատրասման ավարտից 5-10 րոպե առաջ աչքը կարելի է անջատել: Կուտակած
տաքությունը կբավարարի պատրաստումն ավարտելու համար:
23