Текст страницы
6 ՏԵՂԱԴՐՈՒՄ
● ԿԱՐԵՎՈՐ Է. ՍԱՐՔԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԻԱՑՆԵԼ ՕԴԱՏԱՐԻՆ: ՍԱՐՔԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԱԴՐՎԱԾ
ԼԻՆԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՁԵՐ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ: ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ
ՍԵՆՔԵՐԻ ՕԴԱՓՈԽՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ:
● Գազօջոխը նախատեսված է սեղանի կամ այլ նմանատիպ մակերեսի վրա տեղադրելու
համար:
● Նախքան տեղադրելը պտտեցնել կարգավորման ոտնակները պտուտակային անցքերի
մեջ, որոնք տեղադրված են գազօջախի ստորին մակերևույթի վրա:
● Արգելվում է տեղադրել գազօջախը խոհանոցի կահույքի լաքապատ կամ դյուրավառ
նյութերով ծածկված (գործվածք, մոմլաթ, թուղթ և այլն) մակերևույթների վրա: Գազօջախի
կողքին գտնվող կահույքն, ինչպես նաև խոհանոցային սրբիչները, վարագույրները և այլն
պետք է գտնվեն անվտանգ հեռավորության վրա, որը կբացառի դրանց վառվելը:
● Խոհանոցային կահույքը պետք է պատրաստված լինի ջերմակայուն նյութից: Սոսինձը, որով
սոսնձված է դեկորատիվ լամինատը, պետք է դիմանա 100 °С-ից ոչ ցածր ջերմաստիճանին:
● Գազօջախի ետևի պատը պետք է երեսպատված լինի հրակայուն նյութով:
●
Մակերեսի կողային եզրից մինչև կողային ուղղաձիգ պատերը (աջից կամ ձախից)
նվազագույն հեռավորությունը - 200 mm է:
Գազօջախը պետք է ետ դրված լինի պատերի մակերևույթից առնվազն 60 mm
հեռավորության վրա:
Գազօջախի սեղանից մինչև վերևից կախովի պահարանները նվազագույն հեռավորությունը
800 mm է:
Գազօջախի սեղանից մինչև օդաքարշ նվազագույն հեռավորությունը 700 mm է:
Ուղղում
● Անջատելուց առաջ օգտագործելով կարգավորման ոտնակները, դնել գազօջախը
հորիզոնական դիրքով: Հորիզոնական դիրքը կարելի է ստուգել հարթացույցի կամ թավայի
օգնությամբ, որի վրա ձեթը պետք է տարածվի հավասարաչափ, չկուտակվելով ծայրերում:
7 ՄԻԱՑՈՒՄ
●
Սալօջախը պետք է միացվի միայն կազմակերպության մասնագետի կողմից, որն ունի
գազօջախների տեղադրման և սպասարկման իրավունքի լիցենզիա:
●
Ջեռոցի կառավարման բռնակները պետք է գտնվեն անջատված վիճակում:
7.1 ՄԻԱՑՈՒՄ ԳԱԶԱՅԻՆ ՑԱՆՑԻՆ (ԲԱԼՈՆԻՆ)
●
Գազօջախի միացումը գազային ցանցին կամ բալոնին պետք է կատարվի ճկուն կաշեփողի
օգնությամբ՝ համաձայն Ձեր տարածաշրջանում գործող գազամատակարարման և
անվտանգության բնագավառում նորմատիվ փաստաթղթերի:
●
Գազօջախը բալոնին միացնելու ժամանակ անհրաժեշտ է կիրառել գազի ճնշման
կարգավորիչը: Խորհուրդ է տրվում օգտագործել 5, 12, 27 կամ 50 l ծավալով գազային
բալոն՝ ըստ ԳՕՍՏ 15860-84՝ իրեն համապատասխանող ճնշման կարգավորիչով Ըստ
ԳՕՍՏ 21805-94:
●
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ: ԳԱԶՕՋԱԽԸ ԳԱԶԱՅԻՆ ՑԱՆՑԻՆ ՃԿՈՒՆ ՀՈՍԱՆՔԱՏԱՐ
ԿԱՇԵՓՈՂԱԿՈՎ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ (ՊՈՂՊԱՏԵ ԿԱՄ ՊՈՂՊԱՏԵ
ՀՅՈՒՍԱՊԱՏՎԱԾՔՈՎ ԵՎ ԱՅԼՆ) ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԻՐԱՌԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԵԿՈՒՍԱՑՆՈՂ
ՆԵՐԴԻՐ (ПГЭ 910 ԳԱԶՕՋԱԽՆԵՐԻ ՀԱՄԱՐ): ՆԵՐԴԻՐԸ ՏԵՂԱԴՐՎՈՒՄ Է
ՆԵՐԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՎՐԱ ԾՈՐԱԿԻՑ ՀԵՏՈ:
ԳԱԶՕՋԱԽԸ ԳԱԶԱՅԻՆ ՑԱՆՑԻՆ ՃԿՈՒՆ ՈՉ ՀՈՍԱՆՔԱՏԱՐ ԿԱՇԵՓՈՂԱԿՈՎ
ՄԻԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ (ՌԵՏԻՆԵ) ՀԱՏՈՒԿ ՄԵԿՈՒՍԱՑՆՈՂ ՆԵՐԴԻՐԻ
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ:
25