Инструкция газовая плитка Gefest ПГЭ 910-01

Страница 29 (стр. 29 из 164)

Бренд: Gefest

Страница 29 документа Газовая плитка Gefest ПГЭ 910-01. Раздел: Настольные газовые плиты. Бренд: Gefest.

Текст страницы

7.2 ՄԻԱՑՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ

●
Սալօջախը միացվում է 220-230 V (50 Hz) էլեկտրական ցանցին:
●
Խրոցը և ցանցային լարը տեղադրելուց հետո պետք է հասանելի լինեն անջատման
հնարավորությունն ապահովելու համար և չպետք է ենթարկվեն տաքացմանը:
●
Թույլ չտալ տեղադրել սարքն այնպես, որ վարդակը գտնվի աշխատանքային գոտու վրա:
●
Ջեռոցի կառավարման բռնակները պետք է գտնվեն անջատված վիճակում:
●
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ: ԸՍՏ ԷԼԵԿՏՐԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ I ԴԱՍԻ
ԱՐՏԱԴՐՎԱԾ ՍԱԼՕՋԱԽՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՑՎԵՆ ՀՈՂԱՆՑՄԱՆ ԿՈՆՏԱԿՏ ՈՒՆԵՑՈՂ
ԵՐԿԲԵՎԵՌԱՅԻՆ ՎԱՐԴԱԿԻՆ:
●
ՀԻՇԵ՛Ք: ԳԱԶՕՋԱԽԸ ՏԵՂՈՒՄ ՏԵՂԱԴՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՆՊԱՅՄԱՆ ՍՏՈՒԳԵՔ
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՄԻԱԿՑՈՂ ՃԿՈՒՆ ՓՈՂԻ ԵՎ ՍՆՈՒՑՄԱՆ ԼԱՐԻ ԴԻՐՔԸ: ԴՐԱՆՔ
ՉՊԵՏՔ Է ԴԻՊՉԵՆ ՍԱԼՕՋԱԽԻ ԵՏԻՆ ՊԱՏԻՆ: ԳԱԶՕՋԱԽԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ
ԱՅՆՏԵՂ ԱՌԱՋԱՆՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԴՐԱՆՔ ՎՆԱՍԵԼ:
●
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ: ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ԿԵՍ ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԱՔԱՑՆԵԼ ՍԵՂԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՉՔԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ
ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ (ՓՈԽԱՐԿՉԻ ԲՌՆԱԿԻ ԴԻՐՔԸ՝ «1») ԱՌԱՆՑ ԱՄԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ:
Ընդ որում կարող է հոտ առաջանալ կոնսերվացիոն նյութերի այրումից: Այն անվնաս է,
բացեք օդանցքը, և ամեն ինչ արագ կօդափոխվի:

7.3 ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Կարգավորում գազի տարբեր ճնշումների համար
●
Եթե կատարվել է այլ ճնշման գազի օգտագործման կարգավորում, վարպետը պարտավոր
է նշում կատարել երաշխիքային քարտի տեղադրման կտրոնում:
●
Վարպետը պարտավոր է սուգել միացումների հերմետիկությունը՝ համաձայն
գազամատակարարման կազմակերպության տեխնոլոգիական հրահանգների:
●
Այլ տեսակի (ճնշման) գազի վրա աշխատանքի համար անհրաժեշտ է փոխարինել
այրիչների ծայրափողակները և քիչ ծախսի պտուտակները (ՔԾՊ) ծորակներում:
Ծայրափողակները և ՔԾՊ-ներն ունեն մակնշում և տեղադրվում են համաձայն աղյուսակի
2-ի:
Այրիչում ծայրափողակի փոխարինման համար անհրաժեշտ է.

−
հանել ցանցը,
−
հանել այրիչի վրայից խառնիչով գլխիկը
−
գլխանիստային պտուտակաբանալիով (S=8 mm) հանել և փոխրինել ծայրափողակը,
−
հավաքումը կատարել հետադարձ հերթականությամբ:
ПГ 900-00...-02, ПГЭ 910-01

Այրիչների ծայրափողակների և քիչ ծախսի պտուտակների (ՔԾՊ) փոխարինումը
ծորակներում
−
հանել ցանցը և սեղանի այրիչները,
−
գազօջախը դնել կողային պատի վրա:
−
ապամոնտաժել գազօջախի հատակը (ПГЭ 910 գազօջախների համար).
−
գլխանիստային պտուտակաբանալիով (S=8 mm) հանել և փոխրինել այրիչների
ծայրափողակները,
−
շրջել սալօջախը,
−
ծորակներում գլխանիստային պտուտակաբանալիով (S=9 mm) հանել և փոխրինել
փոքր ծախսի պտուտակները:
−
գազօջախի հավաքումը կատարել հետադարձ հերթականությամբ:

27

Бытовая техника / Техника для кухни / Плиты, СВЧ и печи / Настольные электрические плиты

Aceline CS-010g

8 стр.
Бытовая техника / Техника для кухни / Плиты, СВЧ и печи / Настольные электрические плиты

Aceline CS-020b

12 стр.