Текст страницы
ԼՎԱՑՔԻՑ ԱՌԱՋ
ջրի արտահոսք
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ`
Եթե
ջրահեռացման
փողրակի
ծայրը
տեղադրվում է լվացարանում, ինչպես և լոգարանի դեպքում,
օգտագործեք
հատուկ
բռնիչ
(կրոնշտեյն),
ինչպես
նաև
հաստատուն
ամրացրեք
բռնիչը
շղթայի
կամ
պարանի
օգնությամբ։
1. Միացրեք հոսանքի ցանցին:
2. Բացեք ծորակը, որին միացված է ջրամատակարարման
փողրակը:
3. Բեռնեք լվացվող հագուստը:
4. Ապահով փակեք դռնակը:
5. Ավելացրեք լվացող միջոցը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Եթե «Предварительная стирка» (Նախնական
լվացում) գործառույթն ակտիվացված է, ապա լվացող միջոցը
պետք է ավելացվի լվացքի դարակի I խցիկում:
ԼՎԱՑՔ
ՄԻԱՑՈՒՄԸ ՀՈՍԱՆՔԻ ՑԱՆՑԻՆ
1. Լվացքի մեքենան պետք է միացված լինի պատշաճ տեղադրված
հողակցված վարդակին, որը պաշտպանված է 16A ավտոմատ
անջատիչով:
Լվացքի մեքենայի միացման անվտանգությունը բարձրացնելու
համար խորհուրդ է տրվում էլեկտրական կոմուտատորի վրա
ապահովել բացառապես լվացքի մեքենայի համար առանձին
ճյուղ (վարդակ)՝ պաշտպանված առանձին տարբերակված
ավտոմատ
անջատիչով
կամ
ավտոմատ
անջատիչի
և
պաշտպանական անջատման սարքավորման համակցությամբ
(ՊԱՍ):
Եթե էլեկտրական ցանցը չունի տեղական կանոններին
համապատասխան
աշխատող
հողակցում,
արտադրողը
հրաժարվում
է
վնասների
փոխհատուցման
ցանկացած
պատասխանատվությունից:
2. Էլեկտրական վարդակը, որին միացված է մեքենան, պետք է
տեղադրված լինի տեսանելի և մատչելի վայրում՝ սարքի ձախ
կամ աջ կողմում և 1 մ հեռավորության վրա: Խուսափեք այն
իրավիճակից, երբ լարը կարող է սեղմվել, հարված ստանալ կամ
հայտնվել ոտքի տակ:
3. Արգելվում է միացման համար օգտագործել երկարացման լար
կամ մի քանի բնիկներով վարդակի բլոկներ: Սա անհրաժեշտ
է, որպեսզի բացառվի սնուցման շղթայում թույլ միացումը,
միացումը շփման անբավարար տարածքի հետ և այլն, հրդեհը
կանխելու համար: Անթույլաթրելի է օգտագործել արտաքին
ժամանակաչափ։
4. Եթե հոսանքի լարը վնասված է, այն կարող է փոխարինել միայն
սպասարկման կենտրոնի որակավորված մասնագետը։
5. ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
1. Ընտրեք ծրագիրը:
2. Ընտրեք լրացուցիչ գործառույթ, կամ ամեն ինչ թողեք
անփոփոխ:
3. Սեղմեք «Старт/Пауза» (Մեկնարկ/Դադար) լվացքի ծրագիրը
գործարկելու համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Լվացքից առաջ համոզվեք, որ լվացքի մեքենան տեղադրված է
ճիշտ և մեր առաջարկություններին համապատասխան:
Սարքը գործարանում անցել է որակի ստուգում, ուստի այն
կարող է ջուր և փորձնական շահագործման աննշան հետքեր
պարունակել։
ԼՎԱՑՔԻՑ ՀԵՏՈ
Ձայնային ազդանշանը և կամ դռան արգելափակման ցուցիչը
և «Старт/Пауза» (Մեկնարկ/Դադար) կոճակի ցուցիչը կամ
կոճակների վերևում գտնվող երկու կետը (եթե մոդելը հագեցած է
էկրանով) ցույց կտան լվացքի մեքենայի աշխատանքի ավարտը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Կողմնակի հոտերը վերացնելու և լվացքի մեքենան մաքրելու
համար, նախքան այն առաջին անգամ օգտագործելը, խորհուրդ
է տրվում գործարկել «Хлопок» («Բամբակ») ծրագիրը 90 °C
ջերմաստիճանում՝ առանց հագուստի և լվացող միջոցների:
Մի անհանգստացեք, եթե դրանից հետո հոտն ամբողջությամբ
չվերանա: Դա նոր պլաստմասե և ռետինե նյութերի հոտն է, որոնք
ուժեղ տաքացել են։
Կամ մեքենան նորից աշխատացրեք առանց հագուստի և բարձր
ջերմաստիճանի տակ, կամ սպասեք, մինչև հոտն ինքն իրեն
կանհետանա առաջին երկու-երեք լվացքից հետո:
ՏՐԱՄԱՉԱՓԱՐԿՈՒՄ (ԿԱԼԻԲՐՈՒՄ)
Խորհուրդ է տրվում լվացքի մեքենայի տրամաչափարկումն
անցկացնել առաջին գործարկումից առաջ:
Սարքն ունակ է ինքնուրույն որոշել բեռնված լվացքի ծավալը։
Այս հնարավորությունը օպտիմիզացնում է էլեկտրաէներգիայի
և ջրի սպառումը։
1. Համոզվեք, որ թմբուկի մեջ ոչինչ չկա և փակեք մեքենայի
դռնակը։
2. Խրոցակը միացրեք վարդակին։
3. Միացրեք լվացքի մեքենան և 10 վայրկյան միաժամանակ
սեղմած պահեք «Скорость отжима» («Քամման արագություն»)
և «Отложенный старт» («Հետաձգված մեկնարկ») կոճակները,
մինչև «t19» սիմվոլների հայտնվելը:
4. Սեղմեք «Старт/Пауза» («Մեկնարկ/Դադար») կոճակը, որպեսզի
սկսեք
տրամաչափարկումը և սպասեք մինչև էկրանին
կհայտնվեն «****» սիմվոլները։
27