Текст страницы
ԻՐԵՐ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՄՎԵԼ (ԹԱՂՔԵԼ)
Այն իրերը, որոնք հեշտությամբ կարող են լմվել (օրինակ՝
փետուրից), լվանալուց առաջ պետք է շրջել: Նման իրերն ավելի
լավ է առանձին լվանալ, քանի որ դրանք կարող են փչացնել այլ
իրերը և իրենք փչանալ։ Այդ նույն պատճառով նախընտրելի է սև
և գունավոր բամբակյա իրերը նույնպես լվանալ առանձին։
5.2. ԼՎԱՑՈՂ ՄԻՋՈՑԻ ԴԱՐԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Լվացող միջոցն օգտագործվում է արտադրողի ցուցումների
համաձայն և ընտրվում է ըստ գործվածքի տեսակի, գույնի,
կեղտոտվածության աստիճանի և լվացման ջերմաստիճանի։
Օգտագործեք միայն այն լվացող միջոցները, որոնք նախատեսված
են լվացքի մեքենաներում օգտագործելու համար:
– Եթե փրփուրը չափազանց շատ է, նվազեցրեք լվացող միջոցի
քանակը: Լվացող միջոցի առատ քանակությունը չափազանց
շատ փրփուր է առաջացնում, ինչը նվազեցնում է լվացման
արդյունավետությունը և ծանրաբեռնում շարժիչը:
– Քանակը կարող է տարբեր լինել՝ կախված ջրի ջերմաստիճանից,
ջրի կարծրությունից, իրերի չափից և աղտոտվածության
մակարդակից:
– նախնական լվացում
– հիմնական լվացում
– Կոնդիցիոներ-ողողում
– սեղմեք կոճակը
դիսպենսերը հանելու
համար
1. I բաժինը (աջից) նախատեսված է նախանական լվացման
համար լվացող միջոցների ավելացման համար: Լվացքի այլ
ցիկլերի համար բաժինը չի օգտագործվում։
2. II բաժին (ձախից) - հիմնական լվացման համար
3. Նրանց
մեջտեղում
տեղակայված
բաժինը
փափկեցնող
խտանյութի (կոնդիցիոների) համար է։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Հիմնական լվացքի II բաժնում ավելացված
հեղուկ լվացող միջոցը անմիջապես թափվում է թմբուկի մեջ:
Ուստի հիմնական լվացման համար «Предварительная стирка»
(Նախանական լվացմում) ռեժիմն օգտագործելիս ավելի լավ է
օգտագործել լվացքի փոշի, քան հեղուկ լվացող միջոց:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ`
Հեղուկ լվացքի միջոցը պետք է միշտ
ավելացվի
նախքան
օգտագործվող
ծրագրի
անմիջական
մեկնարկը: Եթե այն լցնել շատ ավելի վաղ, կամ եթե լվացքը
հետաձգվում է, այն կարող է կարծրանալ մեքենայի ներսում:
Հետևեք, որ հեղուկ լվացող միջոցն ունենա հոսունության
պատշաճ աստիճան: Անհրաժեշտության դեպքում այն նոսրացրեք
ջրով։
5.3. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆԱԿ
1
5
2
3
4
1. Մեքենան անջատված է, երբ պտտվող անջատիչը դրված է այս դիրքում:
2. Ընթացիկ ծրագրի մեկնարկ կամ դադար:
3. Լրացուցիչ ռեժիմների և գործառույթների ընտրության կոճակներ:
– Քամման արագության ընտրություն
– Լվացքի ժամանակ ջրի ջերմաստիճանի ընտրություն
– Մեկնարկի հետաձգման ժամանակի ընտրություն
– Լրացուցիչ գործառույթների ընտրություն
4. Լվացքի ծրագրերի ընտրության տիրույթ
5. Էկրանով ցուցանիշային վահանակ, որը ցույց է տալիս լվացման ավարտին մնացած ժամանակը, ընտրված լրացուցիչ ռեժիմներն ու
կարգավորումները, մեքենայի աշխատանքի կարգավիճակը, դռնակի արգելափակումը, երեխաներից արգելափակումը, սահմանված
ջերմաստիճանը:
29