Текст страницы
Ընկերություն՝ ԻՊ Ասրումյան Կ.Շ.: Հասցե՝ Ռուսաստան, 350912, գ.
Կրասնոդար, պգտ. Պաշկովսկիյ, ուլ. Ատամանա Լիսենկոյի, 23: Հեռախոս՝
+7 (861) 2-600-900։
6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
-
Նոմինալ լարումը՝ 220-240 Վ ~50/60 Հց
-
Նոմինալ հզորությունը՝770-920 Վտ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Զգուշացեք. օգտագործման ընթացքում հասանելի
մակերեսների ջերմաստիճանը կարող է բարձր լինել:
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ!
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 12 ամիս է` սկսած
վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից: Տվյալ երաշխիքային
կտրոնով արտադրողը հաստատում է այս սարքի սպասունակությունը
և պարտավորվում է անվճար հիմունքով վերացնել արտադրողի մեղքով
առաջացած բոլոր անսարքությունները:
7. ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի է առանձնացնել
սովորական կենցաղային թափոններից և հանձնել էլեկտրական սարքերի
ընդունման հատուկ կետ վերամշակելու համար։
8. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ, ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 5 տարի է՝ սկսած այն վերջնական
սպառողին վաճառելու ամսաթվից, եթե ապրանքը օգտագործվում է սույն
ձեռնարկում նշված ցուցումերին և գործող տեխնիկական չափանիշներին
խիստ համապա-տասխան: Ծառայության ժամկետի ավարտից հետո դիմեք ձեր
մոտակա սպասարկման կենտրոն՝ սարքի հետագա շահագործման վերաբերյալ
առաջարկու-թյուններ ստանալու համար: Ապրանքի արտադրության ամսաթիվը
նշվում է սերիայի համարում (2 և 3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության
ամիս)։ Սարքի սպասարկման ժամանակ որևէ հարցի ծագման կամ դրա
անսարքության դեպքում դիմեք TM CENTEK-ի լիազորված սպասարկման
կենտրոն: Կենտրոնի հասցեն կարելի է գտնել https://centek.ru/servis կայքում։
Աջակցության ծառայությունների հետ կապ հաստատելու միջոցներ՝ հեռ՝ +7
(988) 24-00-178, VK՝ vk.com/centek_krd: Գլխավոր սպասարկման կենտրոն՝ ՍՊԸ
«Լարինա-Սերվիս», ք. Կրասնոդար: Հեռ.՝ +7 (861) 991-05-42:
Ապրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ՝
№ ЕАЭС RU С-CN.ВЕ02.В.02219/20 ից 29.04.2020 թ.:
9. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները կատարելու
դեպքում՝
• հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի բնօրինակ
երաշխիքային կտրոնը` նշելով մոդելի անվանումը, սերիայի համարը,
վաճառքի ամսաթիվը, ավելացնելով վաճառող ընկերության կնիքը և
վաճառող ընկերության ներկայացուցչի ստորագրությունը երաշխիքային
կտրոնի վրա, կնիքներ յուրաքանչյուր կտրվող կտրոնի վրա, գնորդի
ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային սպասարկումը վերը նշված
փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, կամ եթե դրանցում նշված
տեղեկությունը թերի, անհասկանալի կամ հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ պայմանները կատարելու
դեպքում՝
• պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված ցուցումներին խիստ
համապատասխան,
• հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական սպասարկում, մաքրում,
տեղադրում, կարգաբերում սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
• մեխանիկական վնասվածքներ,
• սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
• օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ գործողություններ
սեփականատիրոջ կողմից,
• սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
• բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն), ինչպես նաև
վաճառողից և արտադրողից չկախված այլ պատճառներ,
• կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների ընկնելը սարքի մեջ,
• վերանորոգում կամ կառուցվածքային փոփոխություններ չլիազորված
անձանց կողմից,
• սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային օգտագործման
մակարդակը), սարքի միացումը էլեկտրամատակարարման
հեռահաղորդակցական և կաբելային ցանցերին, որոնք չեն
համապատասխանում պետական տեխնիկական չափանիշներին,
• ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց փոխարինումը
նախատեսված է կառուցվածքով և կապված չէ ապրանքի
ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ մարտկոցներ,
էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ), էլեկտրասնուցման արտաքին
բլոկներ և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ, պատյաններ, գոտիներ,
պայուսակներ, ցանցեր, դանակներ, շշեր, ափսեներ, տակդիրներ,
վանդակներ, շամփուրներ, փողրակներ, խողովակներ, խոզանակներ,
կցորդներ, փոշեհավաք պարկեր, ֆիլտրեր, հոտի կլանիչներ),
• մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ աշխատանք ոչ
համապատասխան կամ սպառված մարտկոցների հետ,
• կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ կուտակիչ
մարտկոցներ լիցքավորելու կանոնների խախտումների պատճառով
առաջացած վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից ի հավելումն սպառողի՝
գործող օրենսդրությամբ սահմանված իրավունքների և որևէ կերպ չի
սահմանափակում դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում մարդկանց, ընտանի
կենդանիներին, սպառողի կամ երրորդ անձանց գույքին TM «Centek»-ի
ապրանքի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասցված որևէ
վնասի համար, եթե դա տեղի է ունեցել ապրանքի օգտագործման և
տեղադրման կանոններն ու պայմանները չպահպանելու, սպառողի
կամ երրորդ անձանց դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների
(անգործության), ֆորսմաժորային հանգամանքների արդյունքում։
11