Инструкция парогенератор Philips PerfectCare Compact Plus GC7920/20

Страница 98 (стр. 98 из 138)

Бренд: Philips

Страница 98 документа Парогенератор Philips PerfectCare Compact Plus GC7920/20. Раздел: Парогенераторы. Бренд: Philips.

Текст страницы

100

Հայերեն

Արդուկումը

1 Սարքը դրեք կայուն և հարթ մակերևույթի վրա։

Նշում. Անվտանգության նկատառումներից ելնելով` արդուկման ժամանակ խորհուրդ է տրվում
հիմքը դնել կայուն արդուկի սեղանի, սեղանի կամ հատակի վրա։

2 Համոզվեք, որ ջրի խցիկում բավականաչափ ջուր կա։
3 Հանեք ջրի մատակարարման պահելու խցիկից։
4 Հոսանքի լարը միացրեք էլեկտրասնուցման հողանցված վարդակին և սեղմեք միացման/

անջատման կոճակը` սարքը միացնելու համար (նկ. 6)։ Սպասեք, մինչև «արդուկման պատրաստ»
ցուցիչի լույսը համաչափ վառվի (նկ. 7)։ Դրա համար կպահանջվի մոտ 2 րոպե։
5 Սեղմեք արգելափակման սևեռիչը՝ արդուկը տակդիրից ապակողպելու համար (նկ. 8)։
6 Սեղմեք և պահեք գոլորշու մատակարարման կոճակը՝ արդուկումը սկսելու համար (նկ. 9)։

Նշում. Արդուկման սկզբում և գոլորշու մատակարարման կոճակն առաջին անգամ օգտագործելիս
սարքը կարող է սկսել գոլորշի մատակարարել մինչև 30 վայրկյան ուշացումով։

Նշում. Պոմպն ակտիվանում է ամեն անգամ, երբ սեղմում եք գոլորշու կոճակը։ Պոմպի աշխատանքն
ուղեկցվում է բնորոշ ձայնով։ Երբ խցիկի ջուրը վերջանում է, պոմպի ձայնը դառնում է ավելի ուժեղ։

7 Արդուկման լավ արդյունքներ ստանալու համար գոլորշիով արդուկելուց հետո վերջին շարժումներն

արեք առանց գոլորշու։

Նշում. Եթե ​գոլորշու մատակարարման կոճակը շատ շուտ եք բաց թողնում և արդուկը
բարձրացնում եք կտորից, գոլորշու մատակարարումը կարող է շարունակվել, ինչը նորմալ է։ Այս
երևույթից խուսափելու համար արդուկը թողեք արդուկի սեղանի վրա, եթե անհրաժեշտ է ուղղել ձեր
հագուստի դիրքը։

Զգուշացում. Գոլորշին երբեք մի ուղղեք մարդկանց վրա։

Գոլորշու մատակարարման MAX ռեժիմ

Ավելի հզոր գոլորշու մատակարարման համար կարող եք օգտագործել MAX ռեժիմը, որն անվտանգ է
բոլոր արդուկվող գործվածքների համար։
Այնպիսի գործվածքների համար, ինչպիսիք են բամբակյա, ջինսային և վուշի գործվածքները,
խորհուրդ է տրվում օգտագործել MAX ռեժիմը։
1 Սեղմեք և պահեք միացման/անջատման կոճակը 2 վայրկյան, մինչև լույսը վառվի սպիտակ գույնով։
2 MAX ռեժիմն ապաակտիվացնեու համար սեղմեք և պահեք միացման/անջատման կոճակը 2

վայրկյան, մինչև լույսը վառվի կապույտ գույնով։

Գոլորշու ուժեղ մղման ֆունկցիա

1 Երկու անգամ արագ սեղմեք գոլորշու մատակարարման կոճակը, որպեսզի ակտիվացնեք գոլորշու

ուժեղ մղման ֆունկցիան 3 վայրկյան (նկ. 10)։

Նշում. Խորհուրդ է տրվում օգտագործել գոլորշու ուժեղ մղման ֆունկցիան միայն խորը ծալքերը
հարթեցնելու համար։

Ուղղահայաց արդուկում

Զգուշացում. Արդուկը տաք գոլորշի է արձակում։ Արգելվում է հագուստը մարդու վրա արդուկել
(նկ. 11)։ Գոլորշին մի ուղղեք ձեզ վրա կամ ուրիշների ձեռքերին։

Շոգեարդուկը կարող եք օգտագործել ուղղահայաց դիրքով՝ կախիչից կախված հագուստի ծալքերն
ուղղելու համար։
1 Արդուկը ուղղահայաց դիրքով պահեք՝ սեղմելով գոլորշու կոճակը և արդուկի տակի հատվածով

թեթևակի դիպչելով հագուստին՝ արդուկը վեր ու վար անելով (նկ. 12)։

Оглавление

Бытовая техника / Техника для дома / Глаженье / Парогенераторы

Black+Decker BXSS2400E

56 стр.
Бытовая техника / Техника для дома / Глаженье / Парогенераторы

Black+Decker BXSS2400E

56 стр.
Бытовая техника / Техника для дома / Глаженье / Парогенераторы

Zelmer ZIS2415

76 стр.