Текст страницы
609
Հայերեն
Եթե մարտկոցները վնասված են կամ
արտահոսք եք նկատում, խուսափեք մաշկի
կամ աչքերի հետ շփումից: Եթե դա տեղի
ունենա, անմիջապես լավ լվացեք ջրով և դիմեք
բժշկի:
Մարտկոցների հետ գործ ունենալիս՝
համոզվեք, որ ձեր ձեռքերը, սարքավորումը և
մարտկոցները չոր են:
Հեռացնելուց հետո մարտկոցների
պատահական կարճ միացումից խուսափելու
համար զերծ պահեք մարտկոցները
մետաղական առարկաների հետ շփումից
(օրինակ՝ մետաղադրամներ, մազակալներ,
մատանիներ): Մի փաթաթեք մարտկոցները
ալյումինե փայլաթիթեղի մեջ: Թափելուց առաջ
փաթաթեք մարտկոցի տերմինալները կամ
մարտկոցները դրեք ցելոֆանի տոպրակի մեջ:
Վերալիցքավորվող մարտկոցի հեռացնելը
Մարտկոցը հանելուց առաջ համոզվեք, որ մարտկոցը
լիովին լիցքաթափված է։
Վերալիցքավորվող մարտկոցը հեռացնելու համար
ձեզ հարկավոր է սրբիչ կամ կտոր, մուրճ և հարթ
գլխով (ստանդարտ) պտուտակահան։
1
Վերալիցքավորվող մարտկոցի լիցքը սպառելու
համար հեռացրեք բռնակը լիցքավորիչից,
միացրեք Philips Sonicare-ը և թույլ տվեք այն
աշխատի մինչև կանգ առնելը։ Կրկնեք այս քայլը,
մինչև այլևս չկարողանաք միացնել Philips Sonicare-
ը։
2
Հեռացրեք և թափեք խոզանակի գլխիկը։ Ամբողջ
բռնակը փակեք սրբիչով կամ կտորով։